Մարդկանց հետ շփման գաղտնիքը. կարմիր և կապույտ կետերի մասին - 1 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 1 » Մարդկանց հետ շփման գաղտնիքը. կարմիր և կապույտ կետերի մասին
23:06
Մարդկանց հետ շփման գաղտնիքը. կարմիր և կապույտ կետերի մասին

Մարդկանց հետ շփումը մեր ամենակարևոր ունակություններից է: Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի ցանկացած ոլորտի վրա: Այդ պատճառով էլ ժամանակին այդքան շատ հոդվածներ ենք գրել այս թեմայով: Այսօր կգրեմ ևս մեկը: Պատկերացրեք, որ ձեր շրջապատում կան մարդիկ, որոնց հետ դուք «լարված» հարաբերությունների մեջ եք: Օրինակ, կա մեկը, որից խուսափում եք, կա մեկ այլ մարդ, ում միշտ ժպտում եք, բայց երբ ընկերների հետ եք, նրանից բողոքում եք: Կա ևս մեկը, որի հետ ժամանակին վիճել եք և այժմ չեք շփվում: Միգուցե կան նաև մարդիկ, ովքեր ձեզ նյարդայնացնում են: Նրանք կարող են հանդիպել ցանկացած տեղ, ցանկացած պահի: Այն մարդկանց, ում հետ շփումը ձեզ վրա ինչ-ինչ պատճառներով բացասական է ազդում, անվանենք կարմիր կետեր, մյուս բոլոր մարդկանց՝ կապույտ կետեր: Որպեսզի մարդկանց հետ շփման հարցում դուք կատարելության հասնեք, ձեր կյանքում չպետք է լինեն կարմիր կետեր: Դա կախված է միայն ձեզանից: Երբ մեր կյանքում ինչ-որ կարմիր կետ է հայտնվում, սովորաբար մեզ թվում է, որ դրա պատճառը մենք չենք: Այսինքն, մենք մեզ համար հանգիստ ապրում էինք, ամեն ինչ ճիշտ էինք անում և հանկարծ հայտնվեց մեկը, ով մեր կյանքի բնականոն հունը շեղեց և սկսեց մեզ վրա բացասական ազդել: Ինչ-որ ժամանակ անց ավելացավ ևս մեկ կարմիր կետ: Կրկին մեղավորը մենք չենք: Ապա հաջորդը: Այս անգամ էլ մեղավորը մենք չենք: Հետո հասկանում ես, որ քո կյանքում կան բազմաթիվ կարմիր կետեր և երբ դուրս ես գալիս փողոց, հանդիպման ես գնում, աշխատանքի կամ ինչ-որ միջոցառման, այդ կարմիր կետերն անընդհատ հանդիպում են քեզ և ստեղծում լարված իրավիճակ, երբ դու քեզ զգում ես անհանգիստ և «ոչ քո ափսեում»: Կարմիր կետերի հետ կապված իմ տեսակետը հետևյալն է. երբ մեր կյանքում կարմիր կետեր են հայտնվում, դրա հիմնական «մեղավորը» մենք ենք: Երբեմն մենք մեղավոր ենք ուղիղ իմաստով, երբեմն էլ «մեղավոր»՝ քանի որ թույլ տվեցինք, որ այդ կարմիր կետը հայտնվի՝ չնայած կարող էին զիջել, փորձել հասկանալ, մի խոսքով՝ ինչ-որ բան անել, բայց չարեցինք դա: Հիշեք, որպեսզի ձեր կյանքում չլինեն կարմիր կետեր, բոլոր մարդկանց պետք է լավ վերաբերվել: Չպետք է ձեր ներսում պահեք մարդկանց հետ կապված բացասական զգացողություններ: Դա առաջին հերթին ձեզ է վնասում: Պետք է փորձեք հասկանալ մարդկանց: Երբ ձեր կյանքում կարմիր կետ է հայտնվում, պետք է ամեն ինչ անեք, որպեսզի այն դառնա կապույտ: Պետք է պատասխանատվությունը ձեզ վրա վերցնեք: Այստեղ նույնիսկ կարևոր չէ, թե ով է մեղավոր, կարևորը՝ ինչպես դա ուղղել: Պատկերացրեք ռետինե գնդակ: Գնդակը հնարավոր է տարբեր կողմերից սուր իրով խոցել: Այդ դեպքում գնդակի վրա կհայտնվեն անցքեր: Եթե այդ անցքերը չվերականգնվեն, գնդակն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին նախկինում՝ լիարժեք, կլոր, գեղեցիկ: Այն կլինի խոցված գնդակ, որի վրա կան բազմաթիվ անցքեր: Իսկ երբ այդ անցքերը կարողանան իրենք իրենց վերականգնել, ապա գնդակը կդառնա լիարժեք: Դա չի նշանակում, որ այն երբեք չի խոցվի: Պարզապես՝ ամեն խոցումից հետո գնդակն ինքն իրեն կվերականգնի: Մարդկանց հետ շփման հարցում մենք նման ենք գնդակի: Երբ մեր շրջապատում կան մարդիկ, որոնց հետ մեր հարաբերությունները լարված են, դրանք անցքեր են մեր ներաշխարհում, իսկ մենք նման ենք խոցված գնդակի: Իսկ երբ մենք կարողանում ենք ամեն խոցումը հաղթահարել, վիրավորանքն ու լարվածությունը մեր մեջ երկար չպահել, ապա մենք վերականգնվում ենք և դառնում «լիարժեք գնդակ»: Մենք կարող ենք հանգիստ գլորվել, մեզ ոչինչ չի խանգարի, մենք կլինենք ազատ և թեթև, քանի որ լավ ենք վերաբերվում բոլոր մարդկանց: Այնպես որ, լարված հարաբերությունների դեպքում քայլեր ձեռնարկեք ինքներդ, վերականգնեք այդ հարաբերությունները: Փոխվեք ինքներդ: Մի թողեք, որ ձեր կյանքում լինեն կարմիր կետեր: Դժվար է, այնպես չէ՞: Մեկ խորհուրդ կտամ: Եթե ձեր կյանքում կարմիր կետ է հայտնվում և ուզում եք դարձնել այն կապույտ, համոզեք ինքներդ ձեզ, որ այդ մարդուն դուք սիրում եք, որ նա ձեզ հարազատ մարդ է: Ուղղակի մտքում պատկերացրեք դա: Մտքի ուժն ամենակարող է: Եթե դուք համոզեք ինքներդ ձեզ, որ այդ մարդուն սիրում եք, ձեր բոլոր քայլերն ու արարքները կլինեն այնպիսին, որ կարմիր կետը դառնա կապույտ: Դա հնարավոր է: Իմ կյանքում չկան կարմիր կետեր: Հուսով եմ՝ ձեր կյանքում շուտով նույնպես:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 905 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar