Մարդիկ վախենում են երջանիկ լինել, քանի որ… - 23 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 23 » Մարդիկ վախենում են երջանիկ լինել, քանի որ…
19:37
Մարդիկ վախենում են երջանիկ լինել, քանի որ…
 
Նոր Զելանդիայում Վիկտորիայի համալսարանի հոգեբանները եկել են եզրահանգման, որ մարդիկ վախենում են երջանիկ լինել, քանի որ վախենում են, թե այդ պատճառով նրանց հետ ինչ-որ վատ բան տեղի կունենա: Այս մասին գրում է The Telegraph­-ը:  Գիտնականները պարզել են, որ ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան մշակույթի շատ կրողներ անգիտակցաբար հրաժարվում են երջանկությունից, քանի որ, նրանց կարծիքով, դա նրանց կդարձնի էգոիստական, ձանձրալի, մակերեսային, ընդհանուր առմամբ` ավելի վատը:  Որոշ արևելյան երկրներում մարդիկ նույնիսկ համարում են, սեփական անձին երջանիկ համարելը նշանակում է   "աչքով տալ” և դրանով գերբնական ուժերի զայրույթն առաջացնել, ինչին կարող են մեծ անհաջողություններ հետևել: Միաժամանակ գիտնականները նշում են, որ սեփական ճակատագրից գոհ լինելն առավելապես հատուկ է արևմտյան մշակույթի ներկայացուցիչներին:  Սակայն մշակութային առանձնահատկություններից զատ, երջանիկ լինելու հանգամանքը կախված է նաև մարդու անձնային առանձնահատկություններից, որը պայմանավորված է գեներով: Մարդիկ, ովքեր երջանկության "հակվածության” գեն են ժառանգել իրենց նախնիներից, որոշակի էմոցիոնալ պաշար են կրում, որը նրանք կարող են սպառել դժբախտության պահին և որն արագացնում է մարդու հոգեբանական վերականգնումը: Ընդ որում, գիտնականները հավաստում են, որ երջանիկ մարդիկ ավելի երկար են ապրում: Լավ տրամադրությունը նվազեցնում է սթրեսի հորմոնի մակարդակն արյան մեջ, ամրապնդում դիմադրողականությունը և կարգավորում սրտի աշխատանքը: 

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 726 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar