Մարդիկ , որոնք չեն հասկանում.. - 18 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 18 » Մարդիկ , որոնք չեն հասկանում..
12:28
Մարդիկ , որոնք չեն հասկանում..

Երկինք, աստղեր , լուսին...ամողջ քաղաքը փայլում է, ամեն ինչ այնքան վառ է , գեղեցիկ և շլացուցիչ...,իսկ երկնքում չկա ոչ մի մռայլություն , միայն աստղեր են : Իսկ ես նստել և նայում եմ պատւհանից , մարդիկ չեն նկատում ինձ, նրանք մերթ անցնում են շատ արագ (հավանաբար ինչ-որ տեղ են շտապում) , մերթ քայլում են փոքր քայլերով( հավանաբար չեն ուզում ընկնել), նրանք շատ հաճախ են ընկնում , դա այնքան ծիծաղելի է, նրանք անհարմար դեմքերով վեր են կենում`նայելով չորս բոլորը այն հույսով, որ ոչ ոք նրանց չտեսավ և շարունակում իրենց ոչ հեշտ ճանապարհը : Նրանք ընդհանրապես չեն նկատում ինչպիսի գեղեցկություն է շրջապատում իրենց , նրանց մնում է միայն շրջվել , և նրանք կլինեն ամենաերջանիկը աշխարհում , միայն նրա համար որ կտեսնեն այս գեղեցկությունը ...այդ ժամանակ չեն ցանականա ոչ մի տեղ գնալ , կցանկանան մնալ և հմայվել այդ ամենով ...
Բայց ցավոք նրանք զբաղված են և շտապում են , նրանք այդպես էլ կգնան այս աշխարհից չտեսնելով այդ գեղեցկությունը , իսկ դա նշանակում է ապրել են այս կյանքը իզուր ...Ես ուրախ եմ որ ես այնպիսին չե'մ , ինչպիսին նրանք են , ես գոնե այս կյանքում տեսել եմ այդ գեղեցկությունը , ուրեմն իմ կյանքն էլ զուր չէ', ինչպես նրանցը : Եվ այս նկարին նայելով ես ինձ թեթև և թափանցիկ եմ զգում , այնքան լավ , կարծես իմ կյանքը իդեալական է : Իմ կյանքը հաճելի փոխվել է , ես ընդհամենը նայել եմ այդ պատուհանից : Դրա համար մի' վախեցեք , ժամանակ հատկացրե'ք , թեկուզ փոքր ինչ այս աշխարհի , ամենապարզ ու հասարակ երևույթներին : Դուք կզարմանաք , բայց ձեր կյանքը կլցվի ուրախությամբ և հետաքրքրությամբ ...

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 853 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 3.8/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar