Մարդիկ ավելի շատ են սկսել «ուղղել» իրենց նկարները iPhone-ի նոր հավելվածի շնորհիվ - 23 Հուլիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 23 » Մարդիկ ավելի շատ են սկսել «ուղղել» իրենց նկարները iPhone-ի նոր հավելվածի շնորհիվ
23:14
Մարդիկ ավելի շատ են սկսել «ուղղել» իրենց նկարները iPhone-ի նոր հավելվածի շնորհիվ

Pixtr-ը նոր հավելված է iPhone-ների համար, որի միջոցով մարդիկ ավելի բարետես են դառնում համացանցում:  Այն ունի հատուկ ալգորիթմ, որի շնորհիվ այն ոչ միայն կարողանում է ճանաչել դեմքեր, այլև սկան անելով լուսանկարը` կարողանում է շտկումներ մտցնել պատկերված մարդու արտաքինի մեջ՝ թեթևակի փոխելով քթի ձևը կամ դիմագծի այլ առանձնահատկություններ` աչքերի բացվածք, մազերի գույն և այլն: Այս հավելվածը հասանելի է դարձել այս տարվա ապրիլին և արդեն մեծ տարածում ունի iPhone-ների սեփականատերերի շրջանում: Այն արդեն ունի 100 հազար հետևորդ և դարձել է Apple-ի միջազգային խանութներից 4-ի թիվ 1 հավելումը:  Կա մեկ հիմնական պատճառ, որը դրդում է մարդկանց ձեռք բերել այս հավելվածը: Մասնագետի խոսքերով` պարզվել է, որ iPhone ունեցող բազմաթիվ մարդիկ օգտվում են Pixtr ծրագրից, որպեսզի մշակված ֆոտոները տեղադրեն մեկ այլ այֆոնային հավելվածի մեջ՝ Tinder-ում, որն իրենից ներկայացնում է ծանոթությունների հարթակ:   Այս հավելվածն աշխատում է «hot-or-not» (մարդիկ գնահատում են այստեղ գրանցված այլ օգտատերերի համակրելիությունն ու արտաքին տվյալները) մեխանիզմով: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև փնտրելու երկրորդ կեսիդ՝ նույն բնակավայրում ապրող այլ օգտատերերի շարքում կամ ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց շրջանակում: Pixtr-ի մյուս առավելությունը դրա օգտագործման դյուրինության մեջ է: Պարզապես պետք է նկար բացել ձեր iPhone-ով, միացնել հավելվածը, իսկ մնացածն արդեն արվում է ավտոմատ կերպով ու առանց մարդու միջամտության...

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 817 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar