Մանկական Եվրատեսիլ 2012-ում Հայաստանը ներկայացնելու է Compass խումբը.. - 5 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 5 » Մանկական Եվրատեսիլ 2012-ում Հայաստանը ներկայացնելու է Compass խումբը..
22:22
Մանկական Եվրատեսիլ 2012-ում Հայաստանը ներկայացնելու է Compass խումբը..
Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2012» երգի մրջազգային մրցույթի հայաստանյան ընտրական փուլը: «Մանկական Եվրատեսիլ-2012» 10-րդ հոբելյանական մրցույթում Հայաստանը ներկայացնելու է «Compass» խումբը իր «Sweetie baby» երգով: Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլ էին անցել 17 ներկայացուցիչ, իսկ պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի քվերակության արդյունքում (50/50 հարաբերակցությամբ) նախապատվությունը տրվեց «Compass» խումբը: Խումբը բաղկացած է 4 անդամներից: Տղաները հանդես են գալիս ռոք ժանրում: Նրանց Չեխովի անվան N55-րդ դպրոցի սաներ են: Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է դեկտեմբերի 1-ին Ամստերդամում: «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու է 12 պետություն՝ Հայաստան, Բելառուս, Բելգիա, Վրաստան, Մոլդովա, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Շվեդիա, Ուկրաինա, Իսրայել, Ալբանիան ու Ադրբեջանը: Նշենք, որ վերջին երեք պետությունն առաջին անգամ են մասնակցում մրցույթին: Մրցույթն անցկացվելու է «Կոտրիր սառույցը» կարգախոսով: Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 897 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar