ՄԱՄ . - 27 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 27 » ՄԱՄ .
13:02
ՄԱՄ .

Իմ երջանկություն……մայր իմ, իմ հավերժություն, իմ աշխարհ…չգիտեմ ես եմ կորցրել գրելու, արտահայտվելու ունակությունս, թե այս պահին, քո անունը տալիս բառերն ու լեզուներն են կորցրել իրենց ուժն ու բովանդակությունը, չգիտեմ, հայերենն է խեղճացել իր բառապաշարով, թե ուղղակի բոլոր-բոլորն են ինձ հետ խոնարհվում քո առջև… միտքս է ընկճվում, բոլոր բառերն իրենց թաքստոցներում կուչ են գալիս, անհետանում, որ քո անվան տակ չամաչեն իրենց պարզությունից….
Թող մեղք չլինի պարզագույն բառերով կամ թե բովանդակ լռությամբ սրտիս պոռթկացող սերը, հարգանքն արտահայտելն ու փառաբանելը…
Լուսաբացին բացվող օրվա հետ, ինձ բաժին հասած մի փունջ ջերմություն ու հոգատարություն…. իմ ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, իմ օրհնված օրվա ավետիս…իմ մայր…..

Իմ քնքշություն… Իմ երկրային փրկիչ ու իմ պահապան…. Իմ սկիզբ…իմ իմաստ…Իմ` խորհրդավոր լռության մեջ պարփակված փառաբանություն…իմ հպարտություն…….իմ մի ողջ տիեզերք…ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՄԱՄ . . .


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 828 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 2.3/12
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 lolo • 14:27, 27.07.2012
SHAAAAT LAVNER KYANQS 9 9 9 9 9 9 9 9
avatar
2 NiNa • 15:15, 27.07.2012
MELS MUKS
ComForm">
avatar