Մահացող երեխայի մոր օրագիրը - 27 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Մահացող երեխայի մոր օրագիրը
14:00
Մահացող երեխայի մոր օրագիրը

Իմ դստրիկ, ես երբեք էլ չեմ իմանա, թե ինչու Աստված քեզ այսքան տանջանքներ տվեց...գլխումս բացի այս մտքից, այլ միտք չկար. «Ինչո՞ւ սա հենց իմ փոքրիկի հետ պատահեց» ...իսկ հարցիս պատասխան` չէի գտնում: Աստված իմ, թող նրան մի լավ երազ գոնե հայտնվի...

21.10.2008  Ես տեսնում էի, թե ինչպիսի դժվարությամբ էր նա արտահայտում իր ամեն բառը, երբ ես նրա ձեռքը բռնած նստում էի կողքին: Նա փորձում էր ժպտալ, բայց իրեն շատ վատ էր զգում: Նա ասում էր, որ շատ է ուզում քույրիկ ունենալ: Ես լաց էի լինում, իսկ դստրիկս ասաց, որ գիտի, որ մահանալու է ու ուզում է երկնքից պաշտպանել իր քույրիկին: Նա նաև ասաց, որ ուզում է մինչև Ամանոր գոնե ապրել... 

24.10.2008  Այսօր նա առաջին անգամ բղավեց ցավից: Նա ատամներով բռնել էր բարձը, որ հանկարծ ինձ չարթնացնի, բայց արթնացա, ու նրան տեղափոխեցինք հիվանդանոց... ես կխելագարվեմ... 

25.10.2008  Բժիշկն ասաց, որ նրան ընդամենը երկու ամիս է մնացել ապրելու: Ես Աստծուց խնդրում էի, որ դստրիկս գոնե իր ուզած Ամանորը տեսնի... 

27.10.2008  Ես հասկացա, որ ոչ մի գումար արժեք չունի. ես դրանով չէի կարող փրկել դստրիկիս կյանքը... չէի կարող ու այդ մտքից խելագարվում էի... 

28.10.2008  Երկրորդ օրն էր, ինչ դստրիկս գիտակցության չէր գալիս...Ես նման բան անգամ թշնամուս չեմ ցանկանա: Խելագարվում էի այն մտքից, որ շուտով ստիպված եմ լինելու առանց նրա ապրել... 

02.11.2008  Երբ նա բացեց աչքերը, ես կողքին էի... 

03.11.2008  Մեզ դուրս էին գրում հիվանդանոցից... Մենք անհույս էինք, դրա համար էլ դուրս գրեցին: Դստրիկս ասում էր, որ ուրախ է, որ տանն է մահանալու...Նա ընդամենը տասնվեց տարեկան էր, նրա ամբողջ կյանքն առջևում էր, իսկ նա ասում է, որ ուրախ է տանը մահանալու համար... մենք ուժ չունեինք, բայց պետք է պայքարեինք հիվանդության դեմ... 

08.11.2008  Ես նրան նստեցրի պատշգամբում, որ մաքուր օդ շնչի...Նա նայում էր բակին ու ժպտում. այստեղ նրա մանկությունն էր անցել, բայց մեկ տարի առաջ բժիշներն ասացին, որ նա քաղցկեղով հիվանդ է... 

11.11.2008  Ես բոլորին մեղադրում էի...Երբ տեսնում էի փողոցում մայրիկի ու դստրիկի, մտքումս ասում էի. «Ինչո՞ւ մենք»: 

13.11.2008  Նա արդեն ոչինչ չէր ուտում... 

15.11.2008  Ես բղավում էի, որ նա պետք է պայքարի, իսկ նա ամեն երեկո հետս աղոթում էր, որ կարողանա Ամանորը տեսնել: 

17.11.2008  Մենք ոչ մեկին չունեինք, երկուսս էինք: 

19.11.2008  Ձյուն էր գալիս... Առաջին ձյունն էր, իսկ նրա կյանքում` վերջինը...ես արդեն արցունք չունեի, որ լաց լինեի: 

22.11.2008  Նա բղավեց, քթից արյուն էր գալիս... հետո քնեց, իսկ ես ստուգեցի շնչառությունը. նա ողջ էր` կարևորն էլ դա էր... 

25.11.2008  Ես գրքեր էի կարդում նրա համար, իսկ նա աչքերը փակ` լսում էր...մեր կյանքն էլ մի դաժան հեքիաթի էր նման... 

30.11.2008  Մեկ ամիս էր մնացել Ամանորին...դիմացիր, գանձս... մենք աղոթում էինք այդ մեկ ամսվա համար... 

1.12.2008  Զանգահարեց նրան համադասարանցին. ուզում էր խոսել նրա հետ, բայց աղջնակս ասաց, որ ուժ չունի... «Նա ուժ չունի անգամ աչքերը բացելու, իսկ դու ուզում ես նրա հետ ժամերով խոսել»,- ասացի նրան ու կախեցի լսափողը... 

5.12.2008  Շնչիր, շնչիր, շնչիր... նրա շնչառությունը վատանում էր... Բժիշկն ասում էր, որ պետք է սպասել...սպասել նրա մահվա՞նը...նա իրոք գժվել է... 

7.12.2008  Նա արդեն չէր ժպտում... ասում էր, որ արդեն բոլոր ուտելիքներն էլ խոտի համ ունեն... ես վախենում էի նրան մենակ թողնել բնակարանում... սարսափում էի... 

10.12.2008  Այսօր նա ժպտաց, խոսեց, հիշեց դասերը...մեջս հույս ծնվեց, այո, հուսով էի, որ ամեն ինչ լավ կլինի... 

12.12.2008  Նա գոռում էր ցավից, իսկ ես արդեն հոգնել էի պայքարելուց, բայց ապրել էր պետք, հանուն նրա ապրել էր պետք... 

14.12.2008  Գիշերը չքնեց... 

15.12.2008  Նա արդեն երկրորդ օրն էր` չէր քնում, ու երրորդ օրը` ինչ հաց չէր ուտում... 

17.12.2008  Նա արթնացավ գիշերը` երեքին, ու մի փոքր հաց կերավ... 

18.12.2008  Նա չէր հասկանում, թե որտեղ էր, ու անկապ բառեր էր ասում... Աստված իմ, ինչո՞ւ տեսնել` երեխադ ինչպես է մահանում... վերցրու ինձ նրա փոխարեն... 

20.12.2008  Գիշերը չքնեց, բայց նայում էր առաստաղին ու ժպտում...Ես այնքան եմ սիրում քեզ, այնքան եմ սիրում... 

21.12.2008  Ես կխելագարվեմ իրոք...Նա նայում էր ինձ ու լավ կյանք մաղթում... առանց նրա... 

22.12.2008  Ոչինչ չի ասում, չի ուտում...ես նստած էի նրա կողքին ու պատմում էի մանկությունից, հայրիկից, դասերից... 

24.12.2008  Մեկ շաբաթ էր մնացել Ամանորին... Աստված իմ, խնդրում եմ, տուր նրան գոնե յոթ օր ապրելու... 

26.12.2008  Բժիշկը զանգեց. «Նա ո՞ղջ է» ...ԱՅՈ, ՈՂՋ Է, ՈՂՋ Է... 

28.12.2008  Խոսում էր դանդաղ...աչքերն արդեն կարծես դատարկ էին.. 

30.12.2008  Նա հիշեցրեց ինձ իր քույրիկի մասին: Ես խոստացա, որ անպայման նրա համար քույրիկ կունենամ... 

31.12.2008  Նա ուզում էր պատշգամբ դուրս գալ...ես տարա նրան... նրա աչքերը արցունքներով էին լցվել, ու կարծես աչքերում ծիածաններ լինեին...Այսօր Ամանոր էր, ու նա շնորհավորեց ինձ: Ես արդեն չէի կարողանում Աստծուց բան խնդրել. աղջիկս Ամանորը դիմավորեց... Նա ինձ մի երկտող տվեց, որ ես այն կարդամ այն պահին, երբ նա այլևս չի լինի... 

1.01.2009 Նա քնեց տասնհինգ րոպե ու արթնացավ... ձեռքերը դողում էին... 

2.01.2009  Խանութից գալուց իմ վրա մի մեծ սառցե կտոր ընկավ, բայց անմիջապես թիկունքիս հետևում...ԱՍՏՎԱԾ ԿԱ... 

7.01. 2009 – 8.01.2009  Նրա բերանից արյուն էր գալիս, ու նա լաց էր լինում, բղավում, թե որքան շատ էր սիրում ինձ: Բռնել էր ձեռքերս ու բաց չէր թողնում...Նա երեկոյան մահացավ...փակեց աչքերն ու վերջ..... 

ԵՍ ԱՆՊԱՅՄԱՆ ՔՈՒՅՐԻԿ ԿՈՒՆԵՆԱՄ ՆՐԱ ՀԱՄԱՐ ու նրան կանվանեմ այնպես, ինչպես նա ուզում էր իր դստրիկին անվանել` ՕԼՅԱ...ես նրան կպատմեմ իր քույրիկի ուժի մասին, ով հիմա երկնքում է ապրում ու պահպանելու է նրան... 

Երկտողում գրված էր. «Օլյա, պահպանիր մայրիկին: Մա՛մ, պահպանիր Օլյային. ես Ձեր կողքին եմ»...

  Այդ երկտողը հիմա իմ կյանքի իմաստն է... 

Ես քեզ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԴՍՏՐԻԿՍ, ԴՈՒ ՄԻՇՏ ԻՄ ՍՐՏՈՒՄ ԵՍ, Իմ ԴԱՇԱ»:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 669 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar