Մադրիդի «Սանտիագո Բառնաբեո» մարզադաշտում «Ռեալ»-ը Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում ընդունել էր Մյունխենի «Բավարիա»-ին:«Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներն անմիջապես նետվեցին առաջ, իսկ 6-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված. Քրիշտիանու Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը: 8 րոպե անց պորտուգալացին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: «Բավարիա»-ն հաշվի տարբերությունը կրճատեց 27-րդ րոպեին: «Ռեալ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը:Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:1 հաշվով, և նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ նույնպես գոլեր չգրանցվեցին: 11 մետրանոց հարվածաշարում ավելի պինդ էին գերմանական ակումբի ֆուտբոլիստների նյարդերը. գրանցվեց 1:3 հաշիվը:Այսպիսով` մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ խաղարկության եզրափակիչում կխաղան տեղի «Բավարիա»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն: