
Արտ-դիլեր Լարրի Գագոսյանը պատմել է, թե ինչպես 1980-ականների սկզբներին Մադոննան իր անձնական վարորդն է եղել: Գագոսյանի խոսքերով, այն ժամանակ դեռևս սկսնակ երգչուհուն իր հետ ծանոթացրել է իր հաճախորդ նկարիչ Ժան-Միշել Բասկիան, ով ապրելիս է եղել Գագոսյանի լոսանջելեսյան տանը: Մադոննան և Բասկիան հադիպելիս են եղել և նկարիչն այդ հանդիպումների մեջ «ներգրավել» է նաև Գագոսյանին: Նրանք մի քանի ամիս ապրել են «որպես մեկ երջանիկ ընտանիք»: Գագոսյանի պատմելով, ինքը մի քանի ամիս զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից և Մադոննան կատարել է իր անձնական վարորդի պարտականությունները: Գագոսյանը ասել է, որ ժամանակի ընթացքում նրանք դադարել են ընկերներ լինել, սակայն ամեն անգամ հանդիպելիս հիշել են այդ պատմությունը: Նշենք, որ Լարրի Գագոսյանը հայտնի հավաքորդ է: Նա ժամանակակից արվեստի ոլորտում ԱՄՆ խոշորագույն արտ-դիլերն է: Ժան-Միշել Բասկիան եղել է 80-ականների ամերիկյան հայտնի նկարիչներից մեկըՆա եղել է նյույորքյան նեոէքսպրեսիոնիստների շարժման ղեկավարը: Մահացել է 1988 թ. 48 տարեկան հասակում թմրանյութերի թունավորումից: