Այժմ
Facebook-ն առաջարկում է նոր ծառայություն, որի շնորհիվ Դուք, տեսնելով,
որ Ձեր ընկերներից մեկը որևէ երգ է լսում, կարող եք սեղմել Listen With
կոճակը և միանալով նրան միաժամանակ լսել այդ երգը նրա հետ:
Բայց սա դեռ ամենը չէ: Դուք կարող եք ստեղծել խումբ՝ կազմված մինչև 50 մարդուց, և լսել երաժշտություն, որը կառաջարկի այն օգտատերը, ում Դուք կընտրեք որպես Dj: Huffington Post-ը կոնկրետացնում է, որ այս ծառայությունից կարող են օգտվել միայն այն օգտատերերը, ովքեր ակտիվացրել են Facebook Spotify և Rdio ծրագրերը: Օգտատերերը կարող են նաև գնահատել երգերի լավ կամ վատ հավաքածուները: Ծանուցումները Ձեր լսած երգերի մասին Ձեր ընկերոջ հետ կհայտնվեն Ձեր էջի պատին, իսկ Facebook-ի տնօրինությունը խոստանում է, որ մոտ ժամանակներս իր օգտատերերին կընձեռի նաև հնարավորություն ինքնուրույն որոշել, ավելացնել ծանուցեւմները պատին, թե ոչ: Ցավոք ծրագրերը դեռ նախատեսված չեն Հայաստանում գործելու համար, սակայն շուտով երևի դա էլ կլինի: Սակայն, եթե գտել եք որևէ այլ եղանակ, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում: