Լրանում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը - 24 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 24 » Լրանում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը
10:20
Լրանում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը


20-րդ դարի առաջին, Հայոց ցեղասպանությունից անցել է 101 տարի: Ողջ աշխարհի հայությունն ու առաջադեմ մարդկությունն այսօր` ապրիլի 24-ին նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: 1915 թ. այդ օրը Օսմանյան կայսրության ղեկավարության հրամանով սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային տեղահանումը: Այդ գազանաբարո գործողությունների զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն մարդ: Տարբեր միջոցառումներ են կայանալու աշխարհի բազում քաղաքներում, որտեղ հայեր են ապրում։ Հիմնական միջոցառումը կայանալու է Երեւանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Եղեռնի անմեղ զոհերին հարգանքի տուրք են մատուցելու նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոցվ կաթողիկոս Գարեգին Բ-ն, պագամավորներ, կառավարությունների անդամներ, դիվանագիտական կորպուսի, քաղաքական կուսակցությունների, Սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։ Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները կոտորեցին 1,5 մլն մարդ: Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն: Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:


 

Դիտումներ: 526 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar