Լրագրողը փորձել է Ադելի փոխարեն ստանալ Գրեմմի մրցանակը և հայտնվել է բանտում - 12 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 07.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 12 » Լրագրողը փորձել է Ադելի փոխարեն ստանալ Գրեմմի մրցանակը և հայտնվել է բանտում
23:56
Լրագրողը փորձել է Ադելի փոխարեն ստանալ Գրեմմի մրցանակը և հայտնվել է բանտում
  Լոս Անջելեսում կիրակի ուշ երեկոյան կայացել էր «Գրեմմի»  55-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակակիրները հայտնի են,  հաջողված և չհաջողված զգեստները ստացել են գնահատականներ, լավագույն պահերը լուսաբանող ֆոտոներն արդեն ցանցում են, ինչպես նաև հետաքրքիր պատահարներ...  Օրինակ` ինչպես է մի ուկրաինացի լրագրող` Վիտալի Սեդյուկը, փորձել  Ադելի փոխարեն ստանալ «Գրեմմի» մրցանակը և արդյունքում հայտնվել բանտում:  Ըստ Hollywood Reporter-ի` «1+1» հռուստաալիքն, ուր աշխատում է լրագրողն, անգամ հավատարմագրված չէր, սակայն Սեդյուկը կարողացել էր ոչ միայն ներկա լինել արարողությանը, այլև նստել պատվավոր հյուրերի համար նախատեսված առաջին շարքում:  Կատարելով մասնագիտական պարտքը` նա մի քանի հարցազրույցներ է վերցրել,  ապա անցել դահլիճ և  նստել ազատ տեղում, որն, ըստ երևույթին, պատկանում էր  Maroon 5-ի մասնակիցներից մեկին: Այնուհետև,  ինչպես անձամբ խոստովանում է լրագրողը, որոշել է զվարճանալ. «Բեմ բարձրանալու գաղափարն առաջացավ վերջին պահին: Ադելն իմ սիրած երգչուհին է: Այնպես որ, երբ լսեցի նրա անունը, որոշեցի բեմ բարձրանալ, ձևացնել, թե այդ մրցանակը տրվում է ինձ և ասել այն, ինչ ասացի. «Շնորհակալություն, Ադել:  Դու իմ ներշնչանքն ես»:  Այս բավականին արտասովոր իրավիճակը բացահայտել է Ադելին արձանիկը հանձնող Ջենիֆեր Լոպեսի ապշեցուցիչ սառնարյունությունը: Նա փորձել է հրել լրագրողին և վռնդել դեպի կուլիսներ, որտեղև նրան ձերբակալել են անվտանգության աշխատակիցները:  Այժմ սկանդալային այս լրագրողը բանտում է, և նրան ապօրինի ներխուժման մեղադրանք է առաջադրվել:

 

Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 761 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar