Լուցկու հատիկը - 29 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 29 » Լուցկու հատիկը
17:37
Լուցկու հատիկը

Դուք գիտե՞ք մարդիկ,

Թե որքան շատ է լուցկու հատիկը սիրում իր տուփին,
Ապա դուք փորձեք բաժանել նրան,
Ձեզ չի հաջողվի,
Նա կխնդրի գեթ վերջին անգամ համբուրել տուփին,
Եվ այդ համբույրից նա կբռնկվի
Ինքն իրեն կայրվի,
Ու ոչինչ, ոչինչ նրան չի փրկի,
Ուրեմն եկեք սիրենք այս ձևով ու թե բաժանվենք, ապա այրվելով:
ՔՈ ՀԵՔԻԱԹԸ
Դու ասում ես, որ աստղերը
Չեն կարող խոսել,
Որովհետև սերը խեղդում է նրանց:
Եվ այն օրը, երբ ես կսիրեմ նրանց
Ու կկարողանամ այդ ասել,
Դու կխոսեցնես աստղերը:
Դու ասում ես, որ երկինքը
Գիտի միայն բարկանալ,
Որովհետև ես չեմ սիրում նայել վերև:
Երբ ես երկինքն էլ սիրեմ թերև,
Այն կսկսի ժպտալ,
Քո մոխրագույն երկինքը:
Դու ասում ես, որ գարունը
Ուշանում է այս անգամ,
Որովհետև ես չեմ ուզում նրա գալը,
Իմ հոգուն քո տիրանալը
Կլինի փրկությունը գարնան,
Եթե ինձ ջերմացնի անունդ:
… Քո անունը, գարունը,
Իմ արցունքը, կարոտը,
Նռան գույնը և հոտը
Սիրուն են, սիրում եմ …
… Խենթ …

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1057 | Ավելացրեց: caxkaman | Գնահատական: 4.0/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar