LOVe - 14 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 14 » LOVe
19:05
LOVe

Ինչպես բոլորս գիտենք, այն տարբեր դրսևորումներ է ունենում. սեր ծնողների, ընկերների, երեխաների և այլ մարդկանց, նույնիսկ իրերի նկատմամբ: Տարբեր տարիքում ծնողների նկատմամբ սերը տարբեր աստիճանների և մակարդակների վրա է գտնվում. դա նկատած կլինի մեզանից յուրաքանչյուրը:

Երբեք պետք չեն գունազարդ բառեր, հաճոյախոսություն այդ մասին, այդ ամենը զգացվում է մեկ հայացքից անգամ:Տարբեր հեղինակներ տարբեր գրքերում միանգամայն տարբեր մոտեցում և մեկնաբանում ունեն այս երևույթի մասին: Ես չեմ հիշում որևէ իմ կարդացած գրքերից, որ գոնե մեկում այդ մասին չխոսվեր: Եվ ինչպես ասել է Արքիմեդը «Սերը թեորեմ է, որը պետք է ամեն օր ապացուցել»:

Եվ վերջապես մեզնից ոչ ոք չի ծնվում սիրելու կարողությամբ, մենք սովորում ենք սիրել:

Ես կասեմ իմ կարծիքը այդ մասին: Ճիշտ է` շատ հաճելի է, երբ քեզ սիրում են, դա մեկ այլ զգացողություն է, սակայն երբ ինքդ էլ ես սիրում, այն նմանվում է մեկ ամբողջական, գեղեցիկ, գունավոր գնդի, որն անընդհատ, նույնիսկ իներցիայով շարժվում է առաջ:Դա այն է, երբ տրամադրությունդ կրկնակի անգամ կարող է փոփոխական լինել, քան մինչ այդ: Երբ ժամանակ առ ժամանակ քեզ հետաքրքրում է ամեն ինչ կամ ոչինչ:

Սիրե’ք և հարգե’ք բոլորին ` անկախ ազգությունից, տարիքից, կարգավիճակից: Ամեն չար միտք, վատ ցանկություն բումերանգի պես կարող է ետ վերադառնալ: Հաջողության գաղտնիքը դրանում է…

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 803 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar