Լոլիկով դիմակներ դեմքի համար - 23 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 23 » Լոլիկով դիմակներ դեմքի համար
22:13
Լոլիկով դիմակներ դեմքի համար
Լոլիկից կարելի է պատրաստել կոսմետիկ դիմակներ, որոնք պարզապես անհրաժեշտ են ամռանը: Այս դիմակները թարմացնում են, խոնավացնում, ձգում, մաքրում մաշկը:

Նորմալ և չոր մաշկի համար

Մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլները լցրեք կաթի մեջ, որպեսզի թանձր զանգված ստացվի, ավելացրեք մեկ լոլիկի հյութ: Դիմակը քսեք դեմքին և վզին: 20-30 րոպե հետո լվացեք գոլ, ապա սառը ջրով:

2 ճաշի գդալ լոլիկի հյութը խառնեք 2 ճաշի գդալ ալյուր հետ: Դիմակը քսեք դեմքին և վերևից դրեք անձեռոցիկ: Թողեք այդպես 15-20 րոպե, այնուհետև լվացեք:

Կես լոլիկը խառնեք ձվի սպիտակուցի և մի քանի կաթիլ ձիթապտղի հետ: Լավ խառնեք և քսեք դեմքին: 10 րոպե հետո լվացեք սառը ջրով:

Տրորեք 1 միջին չափի լոլիկ, ավելացրեք մեկ դեղնուց և վարսակի ալյուր այնքան, որ խառնելիս թանձր, միատարր զանգված ստացվի: Քսեք դեմքին և պահեք այդպես 10-15 րոպե, լվացեք գոլ, հետո' սառը ջրով:

Յուղոտ մաշկի համար

Հիանալի է յուղոտ և մեծ ծակոտիներով մաշկ ունեցողների համար: Պարզապես շերտերով կտրեք լոլիկը և դրեք դեմքին, կամ պյուրե ստացեք և քսեք դեմքին: Պահեք 15-20 րոպե և լվացեք սառը ջրով:

Միջին չափի լոլիկն անցկացրեք քերիչով: Ավելացրեք 1 ճաշի գդալ ալյուր և 1ճաշի գդալ կիտրոնի հյութ: Քսեք դեմքին և պահեք այդպես 15-20 րոպե: Լվացեք սառը ջրով:

Լոլիկի միջուկը տրորեք, ավելացրեք 1 ձվի սպիտակուց: Քսեք դիմակը դեմքին և թողեք այդպես 10-15 րոպե: Լվացվեք սենյակային ջերմաստիճանի ջրով :

Մաքրող դիմակ. մեկ մեծ լոլիկից հյութ քամեք: Ավելացրեք 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ: Քսեք դեմքին: 10 րոպեից լվացեք դեմքը: Սա հիանալի մաքրող դիմակ է, բայց եթե շատ զգայուն մաշկ ունեք, ապա խորհուրդ չի տրվում:

Խոնավացնող դիմակ. 1 հասած լոլիկը լավ ճզմեք, որպեսզի հիմնական մասը հյութ լինի: Ավելացրեք 2-3 ճ. գդալ կաթ և որոշ ժամանակով դրեք սառնարանում: Սառը զանգվածը քսեք դեմքին և թողեք 10 րոպե:

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1984 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 3.6/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar