Լիոնել Մեսսի - 1 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 1 » Լիոնել Մեսսի
23:33
Լիոնել Մեսսի
Լիոնել Մեսսի (Հունիսի 24, 1987 Ռոսարիո) — արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող: Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»: Մեսսին «Ոսկե գնդակի» կրկնակի մրցանակակիր է: 

Կենսագրություն 

Մանկություն 
Լիոնելը կամ էլ պարզապես Լեոն, ինչպես նրան սիրում են կոչել բոլորը, լույս աշխարհ է եկել 1987 թվականի հունիսի 24-ին արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում։ Ի տարբերություն Դիեգո Մարադոնայի ՝ Մեսսին գյուղական կյանքից ֆուտբոլում հայտնված անձնավորություն չէ: Նա ծնվել և մեծացել է ամեն ինչով ապահովված ընտանիքում, ինչն այնուամենայնիվ չխանգարեց, որպեսզի դեռ օրորոցային տարիքում նրա առաջին խաղալիքը դառնա գնդակ: 
Մեսսիների ընտանիքում կասկած չկար, թե նրանց հրաշամանուկին ինչպիսի ապագա է սպասվում: Բավական էր տեսնել, թե ինչպես է փոքրիկ Լիոնելը գիշերները քնում գնդակին փաթաթված, կամ էլ , թե ինչպես էր դեռ չորս տարեկանում գնդակով շրջանցում ավագ եղբայրներին, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով:«Օլդ Բոյս» թիմի մանկական խմբակի մարզիչ Էնրիկե Դոմինգեսը, հիշում էր` 
Այն հնարքները, որոնք նա կատարում էր գնդակով, խիստ հակասում էին նրա ֆիզիկական տվյալներին։ Նման կարգի հակասություն ես իմ գործունեության ընթացքում նկատել եմ միայն մեկի մոտ՝ Մարադոնայի: 
— Էնրիկե Դոմինգես 

Նա սկսել էր իր կարիերան Նեվելի «Օլդ Բոյս» թիմում:11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար:Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են Բարսելոնա ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք: 
Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել «Ռիվեր Փլեյի» ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահաջները: Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից: Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան «Բարսելոնա»: 

Կարիերա 

Վաղ տարիներ 
Մեսսին սկսեց խաղալ «Բարսելոնայի» մարզադպրոց: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերայի» ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես դիմեց ղեկավարությանը, որպեսզի Մեսսիին առանց մտածելու վերցնել է պետք հիմնական թիմ: 
Ես Լիոնելի հետ «Բարսելոնայում» առաջին պայմանագիրը կնքելիս ստորագրության համար առաջարկեցի անձեռոցիկ: Այդ պահին ձեռքիս տակ որևէ այլ բան չկար, իսկ բաց թողնել նրան ես չէի կարող: 
— Կառլես Ռեկսաչ 

Լեո Մեսսիի հետ եղած բուժման խնդիրները և ամեն ինչ ակումը վերցրել էր իր վրա և ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել նրան իր ուղու վրա: Երբ 2000 թվականին Մեսսին առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզաշապիկը, նրա հասակը ընդհամենը 140 սմ էր: Փոխարինողների նստարանին նստելիս, նրա ոտքերը նույնիսկ գետնին չհասան: Փոխարենը մտնելով խաղադաշտ՝ նա հրաշքներ սկսեց գործել: Այդ տարի «Բարսելոնա Բ»-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատոլոնաիայի գավաթի խաղարկության եզրափակիչում խաղալով կոտրած ոտնամանով 10 րոպեների ընթացքում նա 2 գոլ խփեց: 
2000 թվականին իտալական Բերգամո քաղաքում անկացված բավականին հեղինակավոր մրցաշարում, ուր մասնակցում էին նաև «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները , քարը քարի վրա չթողեցին մրցակիցներին՝ ընդհանուր առմամբ հաղթելով 38-0 հաշվով, որոնցից ամենադիմացկունը գտնվեց «Յուվենտուսի» մանկապատանեկան ակումբը, որը պարտվեց 4-0 հաշվով։ Այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին։ 
«Բարսելոնայի» հիմանական կազմում 
Բարձր արդյունավետությունը պատճառ հանդիսացավ, որ 16-ամյա Մեսսիին ընդգրկեցին «Բարսելոնայի» հիմնական կազմ, չնայած որ այդ քայլին դիմելու համար կային բազմաթիվ այլ դրդապատճառներ ևս: 2003 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրենկ Ռայկարդը փոխարիման մտցրեց Լիոնելին: Այդ օրը «Բարսելոնան» ընկերական խաղում իր ուժերը չափում էր պորտուգալական «Պորտուի» հետ: 
2003-2004 թվականին Մեսսին նախապատրաստական մրցաշրջանը սկսեց Բարսայի հինական կազմի հետ: Նա արդեն առիթ ունեցավ մոտիկից շփվելու և փորձով փոխանակվելու արդեն Բարսայի հիմնական կազմի աստղերի հետ: Արգենտինացին Բարսայի կազմում իր նորամուտը նշեց 2004 թվականի հոկտեմբեր 16-ին «Էսպանյոլի» հետ հանդիպման ժամանակ, իսկ ահա նույն մրցաշրջանի վերջում «Ալբասետեի» դարպասը խփեց իր առաջին գնդակը: Այդ պահի դրությամբ Մեսսին 17 տարեկան էր 10 ամսեկան 7 օրեկան: Մինչև Մեսսին ոչ ոք նման վաղ տարիքում «Բարսելոնայի» կազմում հաջողության չէր հասել: 2005 թվականին Նիդերլանդներում տեղի ունեցած երիտասարդական աշխարհի առաջնությունում Մեսսին դարձավ ինչպես առաջնության հաղթող Արգենտինայի հավաքականի կազմում, այլև առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու: Հենց այդ ժամանակ էլ Մեսսին թարմացրեց իր պայմանագիրը ունեցած «Բարսելոնայի» հետ: Այս անգամ պայմանագիրը երկարացվեց մինչև 2010 թվականը: 
2005-2006 
Մեսսիի փայլուն խաղը ստիպեց, որ Բարսայի ղեկավարությունը նշանակի նրա տրանսֆերային արժեքի մի աստղաբաշխական գումար` 150 միլլիոն եվրո:Իսկապես փառահեղ ստացվեց 2005-2006 մրցաշրջանը: 
Այս մրցաշրջանում Մեսսին հաղթեց Իսպանիայի առաջնությունում: 2005թ-ի նոյեմբերի 2-ին նա խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում` «Պանատինայկոսի» դեմ խաղում: Այդ ժամանակ «Բարսելոնան» հաղթեց 5-0 հաշվով: Մեսսին նաև նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը, բայց քանի որ վնասվածք ուներ, չկարողացավ մասնակցել եզրափակիչ խաղին, որտեղ կատալանները հաղթեցին «Արսենալին» 2-1: Դեկտեմբերին իտալիական Tuttosport թերթը նրան շնորհեց «Ոսկե տղա մրցանակը, որպես լավագույն ֆուտբոլիստ 21 տարեկանների շարքում: Հաղթողին որոշելու ժամանակ Մեսսին առաջ էր անցել Ուեյն Ռունիից և Լուկաս Պոդոլսկիից: Մեսսին խփեց է 6 գոլ 17 խաղում Իսպանիայի լիգայում և 1 գոլ 6 խաղում, Չեմպիոնների լիգայում համապատասխանաբար:[8] 
Շատ արագ միևնույն տարվա ընթացքում Մեսսին Արգենտինայի երիտասարդական հավաքականից տեղափոխվեց Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական: Հավաքականում անցկացրած առաջին խաղը հունգարացիների հետ էր, ուր Մեսսին խաղադաշտում գտնվեց ընդհամենը 44 վայրկայն: Փոխարինման մտնելով նա անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Արգինտինայի հավաքականի հաջորդ իսկ խաղում, ուր լատինաամերիկացիները մրցում էին ընկերական խաղում խորվաթների հետ, Մեսսին արդեն 6-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ: 
2006-2007 
Մրցաշրջան 2006-2007-ը Բարսայի համար չի կարելի համարել հաջողված: Մեսսիի համար նույնպես, լուրջ վնասվածքի պատճառով նա բաց թողեց 4 ամիս, իսկ երբ վերադարձավ երկու բացառիկ գոլի հեղինակ դարձավ: 
Ապրիլին Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության «Խետաֆեի» հետ հանդիպմանը Մեսսին նույն ճշգրտությամբ կրկնեց Դիեգո Մարադոնայi՝ անգլիացիների դարպասը խփած 20-րդ դարի ամենահիշարժան գոլը, իսկ օրեր անց Մեսսին արդեն կրկնեց Մարադոնայի «Աստծո ձեռքի» օգնությամբ խփված գնդակը, և այս անգամ արդեն զոհի թվում էր «Էսպանյոլ»ը: Այս անգամ սակայն նրա հեղինակած հրաշք գնդակը Բարսային, ինչպես Մարադոնայի դեպքում, արդյունքում բաղձալի հաղթանակին չհասցրեց: 
«Էլ Կլասիկոյում», «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում Մեսսին դարձավ հետ-տրիկի հեղինակ, իսկ խաղը ավարտվեց ոչ ոքի 3-3:Մրցամարտից հետո, աշխարհում սկսվեց «մեսսիմանյա», երիտասարդ արգենտինացին կուռք էր միլիոնների համար: Շնորհիվ իր հաջողության, Մեսսին առաջադրվեց «Ոսկե գնդակի» (France Football) և գրավեց երրորդ տեղը, զիջելով միայն բրազիլացի Կակային և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդույին: 2006-2007 մրցաշրջանի ընթացքում Մեսսին, ինչպես նաև Բարսան, մնացին առանց տիտղոսների: 
2007-2008 
2007-08թ մրցաշրջանը Մեսսի և «Բարսելոնայի» համար եղավ շատ տխուր: Քանի որ Բարսան գրավեց 3-րդ տեղը Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում հասավ միայն կիսաեզրափակիչ, որտեղ էլ պարտվեցին «Մանչեսթեր Յունայթեդին»: Ու այդ սեզոնից հետո թիմի մարզիչ Ֆրենկ Ռայկարդը դուրս եկավ աշխատանքից: Այդ սեզոնի ընթացքւոմ Մեսսին ստացավ բազում վնասվածքներ որոնք էլ խանգարեցին նրան խաղալ ինչպես հարկն է: 
Բայց դա հաշվի չառնելով France Football-ը կրկին նրան է առաջադրում է «Ոսկե գնդակի», բայց այս անգամ էլ Մեսսին գրավում է երկրորդ տեղը` մրցանակը զիջելով Կրիշտիանու Ռոնալդույին: Դրանից հետո, Դիեգո Մարադոնան ասել էր Լիոնելին` «Սա վերջին անգամն է, երբ ես քեզ թույլ եմ լինել երկրորդը:» 
2008-2009 

Մեսսին 2009 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի» 
Նոր մրցաշրջանը սկսելուց առաջ Մեսսին փոխարինեց իր հին` 19 համարի մարզաշապիկը, նոր` 10 համարի, որը նա ստացավ իտալիական «Միլան» տեղափոխված Ռոնալդինյոյից:Մեսսին հիանալի անցկացրել մողջ սեզոնը` հաղթելով «Բարսելոնայի» հետ երեք մրցաշարեր` Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան: Իսպանիայի առաջնությունում Մեսսին խփեց 23 գոլ և կատարեց 11 գոլային փոխանցում 3 խաղերում և աչքի ընկավ «Էլ Կլասսիկոյում», «Նոու Կամպում»(խաղը ավարտվեց 2-0) և դարձավ դուբլի հեղինակ նույն մրցակցի հետ խաղում «Սանտիագո Բերնաբեույում» (խաղը ավարտվեց 6-2 հօգուտ «Բարսելոնայի»): Այնուհետև Մեսսին խփեց իր թիմի որոշիչ գոլը Իսպանիայի գավաթի եզրափակչում` «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում, որ կատալանները հաղթեցին 4-1 հաշվով: 
2009թ., մայիսի 27-ին,«Բարսելոնայի» հետ միասին հաղթեց Չեմպիոնների Լիգայում` եզրափակիչ խաղում հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»:[14] Մեսսին դարձավ հաղթական գոլի հեղինակը («Բարսան» հաղթանակ տարավ 2-0): Մեսսին դարձավ Չեմպիոնների Լիգայի 2008-09 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն` խփելով ընդամենը 9 գնդակ: Այդ հաջողություններից հետո Մեսսին ճանաչվեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուբոլիստ և լավագույն հարձակվող: [15] 
2008-09 սեզոնի ընթացքում Մեսսին արժանացավ «Ոսկե գնդակի» (France Football) որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ադամանդե գնդակ», որպես լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով: 
2009-2010 
2009-10 մրցաշրջանի սկզբին «Բարսելոնան» կնքում է նոր պայմանագիր Լեո Մեսսի հետ: Այժմ համաձայնագիրը 22-ամյա ֆուտբոլիստի հետ հետ կնքվում է մինչեւ 2016 թ.և պայմանագիրը ընդունելու փոխհատուցման չափը 250 միլլին եվրո էր: Նախորդ պայմանագրում փոխհատուցման գումարը կազմում էր 150 միլլիոն եվրո: [16][17] 
Այնուհետև Մեսսին «Բարսելոնայի» կազմում 2009-10 մրցաշրջանում նվաճում է ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը, ինչպես նաև Իսպանիայի սուպեր գավաթը: Իսպանիայի սուպեր գավաթի խաղում Բարսան հաղթում է «Ատլետիկ Բիլբաոյին» (3-0 տանը և 2-1 դրսում): Սեփական հարկի տաղ տեղի ունեցած խաղում Մեսսին իր հաշվին գրանցել է կրկնակի գոլ, և օգնել իր թիմին մրցաշրջանի սկզբին գրանցել առաջին հաղթանակը: Մի քանի օր անց ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի համար խաղում Բարսան Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղում հաղթեց 1-0 հաշվով: Այդ խաղի ընթացքում Մեսսին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Առաջին գոլը Իսպանիայի առաջնության ընթացքում Մեսսին խփել է «Խետաֆեյի» դեմ խաղում 2-0: Հաջորդ խաղում, «Ատլետիկո Մադրիդի» հետ, Մեսսի դարձել է դուբլի հեղինակ: Դինամո Կիևի հետ խաղում Մեսսին խփել է առաջին գոլը Չեմպիոնների լիգայի առաջնության ցուցակում խաղը ավարտվել է 2:0 հաշվով: 
2009թ., դեկտեմբերի 1-ին, Լիոնել Մեսսին արժանանում է «Ոսկե գնդակ» մրցանակին` վաստակելով 473 միավոր ու առաջ է ընկնում իր մրցակից, Կրիշտիանու Ռոնալդուից, որի համար ռեկորդային էր 240 միավորը: Մեսսին 480 հնարավորից վաստակում է 473 միավոր և աշխարհի 96 լրագրողները գրեթե միաձայն հայտարարել էին, որ Մեսսին լավագույն է:Նա դարձավ առաջին արգենտինացին, ով արժանացավ պատվավոր մրցանակին France Football ամսագրի կողմից և հենց ինքը Մեսսին չէր սպասում այդպիսի հաղթանակի:[21] 
Անկեղծ ասած, ես գիտեի, որ կլինեմ ֆավորիտների թվում, քանի որ «Բարսելոնան» անց էր կացրել սքանչելի մրցաշրջան, հաղթելով բոլոր գավաթները: Բայց ես չէի սպասում, որ իմ առավելությունը այդքան մեծ կլիներ: «Ոսկե գնդակը» շատ կարևոր է իմ համար: Բոլոր նրանք, ովքեր ստացել են այն, մեծ խաղացողներ էին: Սակայն ուզում եմ նշել, որ որոշ մեծեր այդպես էլ չեն արժանացել այս մրցանակի: Ինչ վերաբերում է ինձ, դժվար կլինի հաղթել է «Ոսկե գնդակը» երկրորդ անգամ, քանի որ դժվար կլինի կրկնել այն սեզոնը, որը մենք անցկացրեցինք: 

Հունվարի 10-ին Իսպանիայի առաջնությում «Տեներիֆեի» հետ խաղում Մեսսին իր հաշվին գրանցում է հետ-տրիկ, առաջինը այդ մրցաշրջանում նրա համար է, և երրորդ անգամ Բարսելոնայի կազմում: 
Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի «Արսենալի» դեմ խաղում խփել է իր 100-րորդ գոլը: Իսկ «Սևիլյայի» դեմ խաղում իր ցանկալի հարյուրմեկերորդը և նա միակն էր, որ այդքան երիտասարդ տարիքում այդքան գոլ էր խփել (22 տարի, 6 ամիս և 22 օր): 
2010թ, մարտի 14-ին Իսպանիայի առաջնությում, «Վալենսիայի» հետ խաղում, իր հաշվին գրանցում է երկրորդ հետ-տրիկը այդ մրցաշրջանում և չորրորդը Բարսայի կազմում:[22] Իսկ Չեմպիոնների լիգայի այդ մրցաշրջանի ընթացքում Լեո Մեսսին ճանաչվում է լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու: 
2010-2011 

Մեսսին «Վալիադոլիդի» դեմ խաղում: 
Իսպանիայի սուպերգավաթի համար խաղում «Բարսելոնան» առաջին հանդիպումը «Սևիլիայի» հետ պարտվեց 1-3 հաշվով և պատասխան խաղում «Բարսան» պետք է խփեր ամենաքիչը երկու գոլ: Այդ նպատակին թիմը հասավ հիմնականում շնորհիվ Մեսսիի, ով դարձավ հետ-տրիկի հեղինակ: Այսպիսով, Մեսսին օգնեց «Բարսելոնային» իր պատմության մեջ իններորդ անգամ նվաճել սուպերգավաթը և այդ ցուցանիշով շրջանցել իր հավերժական մրցակից «Ռեալ Մադրիդին»` սահմանելով նոր ռեկորդ: 
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում, Մեսսի դուբլ ձևակերպեց` օգնելով «Բարսելոնային» հաղթել հունական «Պանատինաիկոսին» 5-1: Խփելով երկու գնդակ, Մեսսին դարձավ բոլոր ժամանակների «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն Չեմպիոնների Լիգայում` այդ ցուցանիշով շրջանցելով Ռիվալդոյին, ով խփել էր 25 գոլ: 
Նոյեմբերի 21-ին, «Ալմերիայի» դեմ խաղում Մեսսին դարձավ 3 գոլի հեղինակ, որոնցից մեկը դարձավ նրա 100-րդ գոլը երկրի առաջնությունում, իսկ խաղը ավարտվեց «Բարսայի» հաղթանակով, 8-0 հաշվով: Մեսսին դարձավ նաև երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (23 տարի, 149 օր), ով Իսպանիայի առաջնությունում 100 գոլ էր խփել` զիջելով միայն Ռաուլին (22 տարի, 293 օր): Նոյեմբերի 29-ին «Նոու Կամպում» «Բարսան» հանդիպեց «Ռեալ Մադրիդին» և ջախջախեց մադրիդցիների 5-0 հաշվով:Մեսսին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, բայց երկու գոլային փոխանցում կատարեց Դավիդ Վիլյայի վրա: 
Հունվարի 10-ին Մեսսին արժանացավ «Ոսկե գնդակի»` շրջանցելով իր թիմակիցներ Անդրես Ինիեստային և Չավի Էռնանդեսին: Մեսսի դարձավ հինգերորդ ֆուտբոլիստը պատմությամ մեջ, ով կարողացավ այդ մրցանակը շահել երկու անգամ անընդմեջ: Նրանից առաջ երկու անգամ անընդմեջ «Ոսկե գնդակը» հաշել էին Միշել Պլատինին, Մարկո վան Բաստենը, Կեվին Կիգանը և Ռոնալդոն: 
Ես չէի սպասում, քանի որ այս անգամ ֆավորիտը ես չէի, ես շատ հուզված եմ 

Մեսսին նաև առանձնացրեց իր թիմակիցներին` Չավիին և Ինյեստային: 
Կցանկանայի առանձնացնել իմ թիմակիցներին` Չավիին և Ինիեստային, եթե նրանք չլինեին, ես նույնպես այստեղ չէի լինի: Նրանքն երկուսն էլ մեծ ֆուտբոլիստներ են և արժանի են Ոսկե գնդակին այնքան ինչքան որ ես: Նարնք շատ բանի են հասել այս տարի 

Ապրիլի 27-ին Մեսսին խփեց երկու որոշիչ գոլ Մադրիդի «Ռեալի» դարպասը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: «Բարսան» հաղթեց 2-0 և պատասխան խաղից հետո (1-1) նվաճեց եզրափակչի ուղեգիր:Եզրաձփակչում «բլաուգրանան» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 3-1 հաշվով, իսկ Մեսսին խփեց իր թիմի երկրորդ գոլը: Խաղից հետո նա ճանաչվեց եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:Մեսսին նաև երրորդ անգամ անընդմեջ դարձավ Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու (12 գոլ): 
Հոկտեմբերի 3-ին Լիոնել Մեսսին ստացավ Ալֆրեդո դի Ստեֆանոյի մրցանակը, որը տրվում է Marca ամսագրի վարկածով Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստին: Մեսսին սատնում է այդ մրցանակը երրորդ անգամ անընդմեջ: 
2011-2012 
«Պելեյի և Մարադոնայի վեճը կավարտվի»: 
Դիեգո Մարադոնան` մունդիալ 2010-ում արգենտինացիների հնարավոր հաղթանակի դեպքում: 
«Բարսելոնայի» առաջին մրցանակը նոր մրացաշրջանում դարձավ Իսպանիայի սուպերգավաթը: Կատալոնցիների մրցակիցը «Ռեալ Մադրիդն» էր: Մադրդում հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով, իսլ Մեսսին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Պատասխան խաղումավելի ոևժեղ գտնվեցին կատալոնցիները, որոն հաղթեցին 3-2 հաշվով: Մեսսին խփեց երկու գոլ և հաղթանակ պարգևեց իր թիմին: Մեսսին դարձավ սուպերգավաթներում ամեաշատ գոլեր խփած խաղացողը 8 գոլ` շրջանցելով իսպանացի Ռաուլին: 
Օգոստոսի 26-ին «Բարսելոնան» հաղթեց ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը` հաղթելով պորտուգալական «Պորտոին» 2-0:Մեսսին 39-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ խաղավարտին մոտ կլատարեց գոլային փոխանցում, որից հետո Սեսկ Ֆաբրեգասը վերջակետ դրեց խաղում: 
Սեպտեմբերի 17-ին Մեսսին դարձավ հետ-տրիկի հեղինակ «Օսասունայի» դեմ խաղում: Արդյունքում «Բարսան» հաղթեց 8-0 հաշվով: Սեմպեմբերի 24-ին Մեսսին ձևակերպես ևս մեկ հետ-տրիկ, այս անգամ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում: 
Սեպտեմբերի 28-ին Չեմպիոնների Լիգայում, բելառուսական ԲԱՏԷ-ի դեմ խաղում Մեսսին խփեց երկու գոլ և հավասարվեց Լադիսլաո Կուբալային «Բարսելանայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում (194 գոլ):Հոկտեմբերի 15-ին «Ռասինգի» դարպասը գրավեց երկու անգամ և շրջանցեց Կուբալային:Եվս մեկ անգամ Մեսսին հաջողության հասավ «Մալյորկայի» դեմ խաղում` խփելով իր 132-րդ գոլը Լա Լիգայում: Նոյեմբերի 1-ին Մեսսին երեք գոլ խփեց «Վիկտորիա Պլզենի» դարպասը: Մեսսին կրկնեց իր խաղընկեր Պեդրոյի ռեկրդը` հաջողության հասնելով վեց մրցաշարերում մեկ սեզոնի ընթացքում: 
Արգենտիանայի լրագրողների և երկրպագուների քվեարկության արդյունքում Լիոնել Մեսսին արժանաց «Օլիմպիա-դե-Օռո 2011» մրցանակին (Արգենտանայի լավագույն խաղացող) առաջին անգամ իր կարիերայի ընթացքում: Մեսսին համարում է այդ մրցանակը յուրահատուկ: 

Արգենտինայի հավաքական 

Մինչև 20 տարեկանների հավաքական 
Մինչև Արգենտինայի հավաքական հրավիրվելը Մեսսին հրավեր ստացավ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականից, բայց մերժեց այն: 2004թ հունիսին նա անցկացրեց իր առաջին խաղը երիտասարդական հավաքականում ընդդեմ Պարագվայի: 2005թ հունիսին նա հաղթեց Նիդերլանդներում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում և դարձավ լավագույն ռմբարկու` խփելով 6 գոլ: 
Դեբյուտը ազգային հավաքականում 
Օգոստոսի 4-ին Խոսե Պեկեռմանը կանչում է Մեսսիին Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու և նա ընդունում է հրավերը: Բայց հենց առաջին խաղում ընդհամենը երեք րոպե քանի որ ստանու կարմիր քարտ:Երկրերդ հանդիպումը անցկացնում է 2005թ, սեպտեմբերի 3-ին, Պարագվայի ազգային հավաքականի դեմ խաղում` դուրս գալով խաղադաշտ 80-րդ րոպեին: Դա 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլուն էր: Առաջին իր գոլը հավաքականի կազմում Մեսսին խփում է ընկերական խաղում ընդդեմ Խորվաթիայի, իսկ երկրերդ գոլը 2006թ. աշխարհի առաջնության խաղում` ընդդեմ Սերբիայի և Չերնոգորիայի (6:0): 
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 
Չնայած ստացած վնասվածքին, Մեսսին հրավիրվեց հավաքական` մասնակցելու մունդիալ 2006-ին: Կոտ դ'Իվուարի դեմ կայացած հանդիպումը Մեսսին բաց թողեց, իսկ Սերբիայի հավաքականի դեմ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:Նա նաև մասնակցեց 1/8 եզրափակիչ Մեքսիկայի դեմ խաղին` խաղավարտին մոտ փոխարինելով Խավիեր Սավիոլային: 
Ամառային Օլիմպիական խաղեր 2008 
2008թ. Մեսսին մասնակցեց ամառայի օլիմպիական խաղերին: «Բարսելանան» չէր ցանկանում նրան մասնակցել մրցաշարին, բայց Խոսեպ Գվարդիոալյի հետ խոսելուց հետո Մեսսին հնարավորություն ստացավ մասնակցել այդ մրցաշարին:Առաջին իսկ խաղում, Կոտ դ'Իվուարի դեմ, Մեսսին խփեց իր առաջին գոլը: 1/4 եզրափակչում նա աչքի ընկավ երկրորդ անգամ` գրավելով Հոլանդիայի հավաքականի դարպասը: Ոսկե մեդալների համար խաղում արգենտինացիները հանդիպեցին Նիգերիայի հավաքականի հետ, որտեղ Մեսսին գելային փոխանցու կատարեց դեպի Անխել դի Մարիան, ով խփեց վերջին գնդակը: 
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 
Մեսսին մասնակցեց 2010 աշխարհի առաջնության խմբային փուլի բոլոր հանդիպումներին, սակայն չկարողացավ և ոչ մեկում գոլի հեղինակ դառնալ: Հունաստանի հավաքականի դեմ խաղում նա դուրս եկավ խաղադաշտ ավագի թևկապով` այսպիսով դառնալով հավաքականի ամենաերիտասարդ ավագը: Խաղը ավարտվեց արգենտինացիների հաղթանակով, 2-0 հաշվով: 
1/8 եզրափակչում Մեսսին վերջապես գոլային փոպանցում կատարեց, որից հետո Կարլոս Տևեսը բացեց խաղի հաշիվը, այնուամենայինվ գոլը հերթական մրցավարական սկանդալը առաջացրեց, քանի որ Տևեսը գտնվում էր բացահայտ խաղից դուրս վիճակում: 
1/4 եզրափակչում արգենտինացիները հանդիպեցին Գերմանիայի հավաքականին և պարտվեցին 4-0 հաշվով:Չնայած ծանր պարտությանը` Մեսսին առաջադրվել ՖԻՖԱ-ի մրցանակին` որպես առաջնության լավագույն ֆուտբոլիստ, սակայն մրցանակը բաժին հասավ Դիեգո Ֆորլանին: 
Ամերիկայի գավաթ 2011 
2011 թ. Մեսսին մասնակցեց արգենտինացիների համար «տնային» Ամերիկայի գավաթին: Կոլումբիայի դեմ խաղում, նա որոշակի կոնֆլիկտ ունեցավ իր թիմակից Նիկոլաս Բուրդիսոյի հետ, ինչպես նաև նրան սուլեցին սեփական երկրպագուները: Արգենտինացիները հասան մինչև 1/4 եզրափակիչ և պարտվեցին Ուրուգվային: Մեսսին մասնակցեց բոլոր 4 խաղերին և կատարեց 3 գոլային փոխանցում: 
Անձնական կյանք 

Մեսսին որոշ ժամանակ հանդիպում էր Մակարենա Լեմոսի հետ, երիտասարդ արգենտինացի աղջկա իր հայրենի Ռոքսարիո քաղաքից: Նշվում էր, որ նրանց ծանոթացրել էր աղջկա հայրը: Մեսսին և Լեմոսը հանդիպում էին Գերմանիայի աշխարհի գավաթի ժամանակ:Նախկինում նա հարաբերություններ է ունեցել նաև հետ է արգենտինացի մոդել Լուչիանա Սալազարի հետ: 
2009 թվականի հունվարին, Hat Trick Barca ծրագրի ժամանակ Channel 33-ում նա ասել է` «Ես ունեմ ընկերուհու, և նա ապրում է Արգենտինայում, ես ուրախ եմ նրա հետ»: Միևնույն ժամանակ նրան նկատել էին Անտոնելա Ռոկուզոյի հետ: 
Մեսսին Adidas, Storkman, A-Style, Mirage, el Banco Sabadell, YPF, MasterCard, Garbaino, Xbox, McDonald’s, Danone, Pepsi, Movistar ընկերությունների դեմքն է: Բացի այդ Լիոնել Մեսսի ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության բարի կամքի դեսպան է: 
Նվաճումները 

Թիմային 
«Բարսելոնա» 
Լա Լիգա (5): 2004-05, 2005-06, 2008-09, 2009-10, 2010-11 
Կոպա դել Ռեյ (1): 2008-09 
Իսպանիայի սուպերգավաթ (5): 2005, 2006, 2009, 2010, 2011 
Չեմպիոնների Լիգա (3): 2005-06, 2008-09, 2010-11 
ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ (2): 2009, 2011 
Միջմայրցամաքային գավաթ (2): 2009, 2011 
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական 
Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնություն: 2005 
Ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն: 2008 
Անհատական 

Մեսսիիին տրված «Ոսկե գնդակը»: 
«Ոսկե գնդակ» (France Football) (2): 2009, 2010 
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (World Soccer) (2): 2009, 2011 
Եվրոպայի լավագույն ֆուտբալիստ (Onze d'Or) (2): 2009, 2010 
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (FIFPro) (2): 2009, 2010 
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (ՖԻՖԱ): 2009 
«Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր: 2010 
Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու (3): 2008-09 (9 գոլ), 2009-10 (8 գոլ), 2010-11 (12 գոլ) 
Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստ (5): 2005, 2007, 2008, 2009, 2010 
Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ («Դոն Բալոն» մրցանակ) (3): 2007, 2009, 2010 
Լա Լիգայի լավագույն խաղացող (Դի Ստեֆանոյի մրցանակ) (3): 2008-09, 2009-10, 2010-11 
Լա Լիգայի լավագույն խաղացող (LFP) (3): 2008-09, 2009-10, 2010-11 
Պիչիչիի մրցանակ: 2010 
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (FIFPro) (2): 2007, 2008 
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (World Soccer) (3): 2006, 2007, 2008 
FIFPro-ի խարհրդանշական հավաքականի անդամ (4): 2007, 2008, 2009, 2010 
Եվրոպայի խաորհրդանշական հավաքականի անդամ (ՈՒԵՖԱ) (3): 2008, 2009, 2010 
Տարվա լավագույն ռմբարկու (IFFHS): 2011 
Արգենտինայի լավագույն մարզիկ: 2011 
Տարվա լավագույն մարզիկ (L'Équipe): 2011 

Նյութ - http://hy.wikipedia.org

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1341 | Ավելացրեց: Edgar | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar