Լիլուն չի՞ ենթարկվել ոստիկաններին, հետո էլ զղջացե՞լ է - 23 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 23 » Լիլուն չի՞ ենթարկվել ոստիկաններին, հետո էլ զղջացե՞լ է
15:21
Լիլուն չի՞ ենթարկվել ոստիկաններին, հետո էլ զղջացե՞լ է
Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Լիլիթ Ղուկասյանին` երգչուհի Լիլուին. ահա սա է վերջին ժամերին թեժ քննարկումների կիզակետում հայտնված լուրը: 
Դեպքի առիթով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակվել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշվում է հետեւյալը. "Այսօր, ժամը 06.00-ին հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ "Նիսան” մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթեւեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Տերյան եւ Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա եւ չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին”: 
Նշենք, որ էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցներ արդեն հասցրել են տարածել Լիլուի զղջման խոսքերը, թե երգչուհին գինովցած է եղել եւ ոստիկաններին վիրավորելու նպատակ չի ունեցել:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 843 | Ավելացրեց: GJUK | Գնահատական: 3.2/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar