Լեզվի տեսչությունը հայաֆիկացնում է հայտնի տարբերանշանները - 18 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 18 » Լեզվի տեսչությունը հայաֆիկացնում է հայտնի տարբերանշանները
19:02
Լեզվի տեսչությունը հայաֆիկացնում է հայտնի տարբերանշանները
«Շատ կոշտ խոսեցինք Puma ընկերության հետ։ Նախ և առաջ սպորտային հագուստը ժամանակակից հայկական տարազի ամենակարևոր տարրերից է, ուստի առավել ուշադիր և խստապահանջ պետք է լինենք հենց սպորտային հագուստ արտադրողների նկատմամբ։ Մեզ համար հասկանալի չէր ինչու հենց Puma, եթե կա շատ գեղեցիկ հայերեն «կատվառյուծ» բառը։ Երկրորդն էլ՝ բոլորովին անհասկանալի է ինչու է ցատկում տարբերանշանում պատկերված կատվառյուծը։ Ի՞նչ դրդապատճառներ նա ունի։ Որպեսզի մարդկանց բարդ իրավիճակի մեջ չգցենք, մենք առաջարկեցինք ավելացնել ավանդական քյաբաբ–խորոված–չալաղաջը, ինչի արդյունքում ակնհայտ է դառվնում կատվառյուծի ցատկի նպատակը։»

Գլխավոր տեսուչը գտնում է, որ լեզվի տեսչությունը օգնում է բրենդերին ադապտացվել հայկական շուկային, գտնել իրենց սպառողին։ «Louis Vuitton բրենդին մենք շատ օգնեցինք։ Այդ բրենդը հիմնականում վաճառվում է Երևանի տոնավաճառներում, ուստի մենք առաջարկեցինք ընկերությանը ըմբռնումով մոտենալ հայ սպառողին։ Նոր տարբերանշանը ոչ միայն մաշտոցյան շունչ ունի, այլ նաև հուշում է սպառողին, որտեղ կարելի է ձեռք բերել այդ ապրանքը։»

Շուտով սպասեք նոր տարբերանշաների :))

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 727 | Ավելացրեց: Մուտքանուն | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar