Լեդի Գագան վախեցրել է մարդկանց` ամսագրի համար նկարահանվելով առանց շպարի - 8 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 8 » Լեդի Գագան վախեցրել է մարդկանց` ամսագրի համար նկարահանվելով առանց շպարի
16:23
Լեդի Գագան վախեցրել է մարդկանց` ամսագրի համար նկարահանվելով առանց շպարի

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, հայտնի երգչուհի Լեդի Գագան հերթական արտասովոր քայլին է դիմել` նկարահանվելով Harper’s Bazaar ամսագրի համար: Այդ նկարներում նա հայտնվել է առանց մեյքափի` շպարի: Նկարներին ուղեկցող հարցազրույցում երգչուհին ասել է, որ իրեն բոլորովին չի մտահոգում՝ արդյոք ինքը շպարվա՞ծ է, թե՞ ոչ: Կարևորը, ըստ երգչուհու, որ հոգով լավ մարդ լինի:

«Կարծում եմ` հանդիսատեսի հետ հարաբերություններում կարևորն այն է, որ նա միշտ ինձնից ինչ-որ անսպասելի բան է ակնկալում»: Լեդի Գագան նշել է, որ հագուստի տեսակետից էլ նախընտրում է ընդհանրապես բան չկրել, քան հագնել արտառոց զգեստներ: «Ես հոգով ազատ եմ: Եվ միշտ այդպիսին եմ եղել: Նույնիսկ երբ փոքր էի, ես մերկ վազում էի դայակիս շուրջը` խելագարեցնելով նրան»,- ասել է Լեդի Գագան:

Նշվում է, որ ամսագրի հեղինակները, այդուհանդերձ, մի փոքր ստում են, թե հայտնի երգչուհին նկարահանվել է չշպարված: Նկատվում է թեթև շպար, ինչպես նաև ֆոտոշոփն է եկել օգնության: Ֆորումներում և սոցիալական ցանցերում մեկնաբանությունները շատ հակասական են: Ոմանք նշում են, որ այս վիճակով Լեդի Գագան նույնիսկ վախեցրել է իրենց:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 658 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 shushanik • 16:33, 08.07.2012
xaaaaaaaaay xd xd
avatar
2 AnnaRM • 17:06, 08.07.2012
waaaay...o my God..... 11 11 11 11 17
avatar
3 NiNa • 17:17, 08.07.2012
gesha ce......?
avatar
4 AnnaRM • 17:54, 08.07.2012
SHAAAAAAAAT 10 10 10 10 10
ComForm">
avatar