Լեդի Գագա... - 5 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 5 » Լեդի Գագա...
15:35
Լեդի Գագա...

Լեդի Գագան , (մարտի 28, 1986 Նյու Յորք, ԱՄՆ)ամերիկացի երգչուհի և երգահան է, ազգությամբ` իտալացի։ Նա սկզբում նշանավոր է դարձել նրա առաջին սինգլով՝ Just Dance։ Լեդի Գագայի անվան ծագումը գալիս է Քուինի Radio Ga Ga երգից։ Նրա վրա ազդեցություն է գործել նշանավոր փոփ երգիչներից Մայքլ Ջեքսոնը, Դեյվիդ Բոուին, Մադոննան և ուրիշներ։
Լեդի Գագայի առաջին ալբոմը՝ The Fame-ը, լույս է ընծայվել օգոստոսի 19, 2008 թվականին և առաջին հորիզոնականն է զբաղեցրելԱվստրիայում, Կանադայում, Գերմանիայում և Իռլանդիայում։ Just Dance և Poker Face սինգլները համաշխարհային ճանաչում են ստացել, և Լեդի Գագան թեկնածու է առաջադրվել վեց Գրեմմիի. շահել է երկուսը՝ ամենալավ էլեկտրոնիկ-պար ալբոմ և ամենալավ պարային ներկայացում։ Լեդի Գագան նաև ճանաչվել է իր տարօրինակության համար, հատկապես նրա երգի տեսահոլովակներում, որոնք իրեն դարձրել են առաջին երգչուհին աշխարհում, որի տեսահոլովակների դիտումները միլիարդից ավելի են ՅուԹյուբում; Լեյդի Գագան 2000-2010 տասնամյակի երգիչների 73-րդ շարքը ստացել է Billboard-ից և վաճառել է ավելի քան 11.5 միլիոն ալբոմներ և 40 միլիոն սինգլներ աշխարհում ; 2010թ. մայիսին Լեդի Գագան Times-ի կողմից ճանաչվել է 100 ամենաազդեցիկ անձերից մեկը։

 

Բաժին: Զվարճալի | Դիտումներ: 778 | Ավելացրեց: DIANNNA | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar