Լցված եմ ՔԵԶանով ... ♥ - 26 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 26 » Լցված եմ ՔԵԶանով ... ♥
15:42
Լցված եմ ՔԵԶանով ... ♥

Ես սիրում եմ  ՔԵԶ: Սիրում եմ քեզ շատ: Սիրում եմ անսահման, անչափ, անսպառ,անվերջ,անպարփակ,անպարագիծ, անթաքույց:Սիրում եմ խենթի պես ու առանց վախենալու դրանից: Սիրում եմ.. սիրում եմ ՔԵԶ ու քեզ հետ կապված ամեն ինչ: Սիրում եմ քեզ ամեն կերպ, ամեն ձև: Սիրել եմ քեզ, սիրում եմ քեզ հիմա.. սիրում եմ քեզ ամեն պարագայում, ամեն պահի.. ու կսիրեմ քեզ միշտ: Կսիրեմ հավերժ: Միշտ վախեցել եմ ապագայի մասին ինչ որ բան ասել, վերջապես չգիտեմ անգամ, թե հաջորդ վայրկյանս կապրեմ թե ոչ, բայց սրանում ես համոզված եմ: Համոզված եմ, որ մինչև  վերջին վայրկյանս սիրելու եմ քեզ:Անգամ վերջինից հետո էլ, սիրելու եմ: Ուր էլ լինեմ, եթե անգամ այլևս սիրտս դադարի զարկել ` սիրելու եմ քեզ:  Անկախ ամեն ինչից ...... սիրելու եմ: Ու ամեն օր ավելի շատ, ավելի ուժգին եմ սիրելու.. քեզ: Քեզ ` իմ սիրելիին, իմ լույսին.. հույսին, կարոտին, մտքին, հոգուն, իմաստին: Մարդկանց ապրելու համար պետք է օդ, պետք է ջուր, իսկ ինձ, ինձ պետք չեն դրանք.. ինձ պետք ես դու, որովհետև քեզնով եմ ես շնչում ու միայն դու ես ծարավս հագեցնում: Դու ` իմ միակը, որ պետք է ինձ ապրելու համար ... իմ անկրկնելին, իմ հզորը, իմ հարազատը, իմ պարզը, իմ մաքուրը, իմ հոգին, իմ առաջինը, իմ վերջինը, իմ ուրիշը, իմ երջանկությունը, իմ ԴՈՒ-ն ու վերջապես ԻՄ-ը:Ես սիրում եմ քեզ.. սիրում քո ԴՈՒ-ն: Ապրում քո ԴՈՒ-ով: Ու ի՞նչ էի անելու, եթե չլիներ քո ԴՈՒ-ն: Եթե անգամ չլինեիր ԴՈՒ, ես քեզ կհորինեի ու դու կապրեիր իմ երազում: Քո ԴՈՒ-ն իմ շունչն է, իմ պարծանքը, իմ ուժը: Քեզնով ապրում եմ ես: Իմ ԵՍը մոռացած, ապրում եմ միայն քո ԴՈՒ-ով: Այն իմ հպարտությունն է: Ես սիրում եմ իմ հպարտությունը: Դու իմ թանկագին, իմ սիրելի, իմ հպարտություն ..

Սիրում եմ, երբ ժպտում ես: Չէ, դու չես կարող պատկերացնել, թե քո ժպիտն ինչքան հզոր է: Այն իմ ուժն է: Ես սիրում եմ քո ժպիտը: Ու երբ դու ժպտում ես` ժպտում է հոգիս, շուրջս ժպիտ եմ տեսնում միայն.. քո ժպիտը: Այնքան գեղեցիկ, այնքան սիրելի, այնքան տաք, այնքան շնչող ժպիտը: Այնքան տխուր ... այնքան թարմ: Այնքան երկնային: Ինձ հույս է տալիս քո ժպիտը.. սեր է տալիս, հավատ: Ես սիրում եմ քո ժպիտը.. խնդրում եմ քեզ ` ՄԻՇՏ ժպտա..Սիրում եմ, քո աչքերը: Նրանցում այնքան հույս կա, այնքան անսահմանություն: Սիրում եմ հայացքդ, ինձ հարազատ հայացքը, որին շարունակ կարոտում եմ: Երանի միշտ ինձ նայի հայացքդ, որ չկարոտեմ:
Սիրում եմ, երբ ժպտում ես: Չէ, դու չես կարող պատկերացնել, թե քո ժպիտն ինչքան հզոր է: Այն իմ ուժն է: Ես սիրում եմ քո ժպիտը: Ու երբ դու ժպտում ես` ժպտում է հոգիս, շուրջս ժպիտ եմ տեսնում միայն.. քո ժպիտը: Այնքան գեղեցիկ, այնքան սիրելի, այնքան տաք, այնքան շնչող ժպիտը: Այնքան տխուր ... այնքան թարմ: Այնքան երկնային: Ինձ հույս է տալիս քո ժպիտը.. սեր է տալիս, հավատ: Ես սիրում եմ քո ժպիտը.. խնդրում եմ քեզ ` ՄԻՇՏ ժպտա..Սիրում եմ, քո աչքերը: Նրանցում այնքան հույս կա, այնքան անսահմանություն: Սիրում եմ հայացքդ, ինձ հարազատ հայացքը, որին շարունակ կարոտում եմ: Երանի միշտ ինձ նայի հայացքդ, որ չկարոտեմ:
Սիրում եմ քեզ .. ու քեզ հետ կապված ամեն ինչ: Լցված եմ քեզանով ու քո հանդեպ տածած անսահման սիրով: Երբ իմ կողքին ես, ես հանգիստ եմ, խաղաղ, ոչ մի ուրիշ բանի մասին չեմ
մտածում, չեմ էլ ուզում մտածել և թքած ունեմ մնացած ամեն ինչի վրա: Ես ուզում եմ, որ դու միշտ ուրախ լինես, ուզում եմ երջանիկ լինես, քո երջանկությունն ինձ համար սրբություն է: Ուզում եմ, որ ցանկացած ցավ երես թեքի քեզանից: Չեմ ուզում աչքերումդ թախիծ տեսնել, ուզում եմ, որ ժպտան աչքերդ: Երբեք որևէ մեկի նկատմամբ չեմ զգացել այն, ինչ զգում եմ քո հանդեպ:Ես պարզապես սիրում եմ քեզ, սիրում եմ քո ներկայությունն իմ ամեն քայլում: Սիրում եմ, երբ ապրում ես մտքերումս, սիրում եմ, երբ նկատում եմ քեզ խոսքերումս:Ես  ուղղակի սիրում եմ քո ամեն մասնիկը, քո ամեն բառն եմ սիրում, հայացքը, քայլը, շարժումը, քո ձայնն եմ սիրում, ՔԵԶ եմ սիրում: Ու միշտ կսիրեմ: Անգամ, եթե աշխարհը շուռ գա, կոտրվի, կոտորվի,  կործանվի, եթե անգամ երկինքը ոռնա, երկիրը ճաք տա, ես կվազեմ քեզ մոտ.. ես կսիրեմ քեզ, ես կփրկեմ քեզ: Կսիրեմ ավելի, քան սիրում եմ իմ այսօրում:Ավելի շատ կսիրեմ քեզ իմ վաղվանում ու մնացած բոլոր օրերիս: Ես կսիրեմ քեզ.. հավերժ, լսու՞մ ես: Սիրում եմ քեզ .. ու քեզ հետ կապված ամեն ինչ: Լցված եմ քեզանով ու քո հանդեպ տածած անսահման սիրով: Երբ իմ կողքին ես, ես հանգիստ եմ, խաղաղ, ոչ մի ուրիշ բանի մասին չեմ մտածում, չեմ էլ ուզում մտածել և թքած ունեմ մնացած ամեն ինչի վրա: Ես ուզում եմ, որ դու միշտ ուրախ լինես, ուզում եմ երջանիկ լինես, քո երջանկությունն ինձ համար սրբություն է: Ուզում եմ, որ ցանկացած ցավ երես թեքի քեզանից: Չեմ ուզում աչքերումդ թախիծ տեսնել, ուզում եմ, որ ժպտան աչքերդ: Երբեք որևէ մեկի նկատմամբ չեմ զգացել այն, ինչ զգում եմ քո հանդեպ:Ես պարզապես սիրում եմ քեզ, սիրում եմ քո ներկայությունն իմ ամեն քայլում: Սիրում եմ, երբ ապրում ես մտքերումս, սիրում եմ, երբ նկատում եմ քեզ խոսքերումս:Ես  ուղղակի սիրում եմ քո ամեն մասնիկը, քո ամեն բառն եմ սիրում, հայացքը, քայլը, շարժումը, քո ձայնն եմ սիրում, ՔԵԶ եմ սիրում: Ու միշտ կսիրեմ: Անգամ, եթե աշխարհը շուռ գա, կոտրվի, կոտորվի,  կործանվի, եթե անգամ երկինքը ոռնա, երկիրը ճաք տա, ես կվազեմ քեզ մոտ.. ես կսիրեմ քեզ, ես կփրկեմ քեզ: Կսիրեմ ավելի, քան սիրում եմ իմ այսօրում:Ավելի շատ կսիրեմ քեզ իմ վաղվանում ու մնացած բոլոր օրերիս: Ես կսիրեմ քեզ.. հավերժ, լսու՞մ ես:


Ես սիրում եմ քեզ.. իմ սերը բոլորովին նոր կեցություն է: Նոր վիճակ.. ու ես սիրում եմ նաև այս վիճակս: Քո շնորհիվ ես սովորել եմ խենթանալ, ժպտալ, արտասվել, կարոտել, հասկանալ, մտածել, մեծանալ, երազել,սպասել..սիրել:Սիրել եմ սովորել, սիրել ` ՔԵԶ: Չեմ ուզում շարունակ սիրո բառեր ու իմ սերն ապացուցող մակդիրներ գրել, որովհետև գիտեմ, որ  դրանք միայն հոգնեցնելու են քեզ լավագույն դեպքում, իսկ մնացած դեպքերում էլ ՔԵԶ այս ամենն այնքան էլ չի հետաքրքրի ու գնալով կնյարդայնանաս: Բայց միաժամանակ չեմ կարող չգրել,չեմ կարող այսքանը լցնել իմ մեջ ու կողպել:


Հավանաբար դու շատ անգամ մտածել ես, թե արդյոք ես  խելագար եմ ..կամ հիմար,
անհասկացող,չսովորող կամ ցնդած, որ քո` այսքան խոսքերից հետո պահում եմ ինձ այնպես, կարծես խենթ լինեմ կամ աներես: Բայց այդ ամենը սիրով է հիմնավորվում: Իմ մեծ, շատ մեծ, անսահման, հզոր սիրով: Սիրով, որ ամեն անգամ ինձ ուժ է տալիս, ամեն ցավիցս հետո օգնում է ուժեղանալ, ոտքի կանգնել, ապրել:        Ես սիրում եմ քեզ.. այնքան շատ: Դու իմն ես..  երբեք առանց քեզ չեմ եղել.. միշտ էլ քեզնով եմ եղել, քեզ հետ ` չէ, բայց քեզնով: Քեզնով եմ ապրել, շնչել, սիրել, մտածել, գործել: Ամեն արածիցս առաջ մտածում եմ միշտ, արդյոք ՔԵԶ դա դուր կգար .....

Հավանաբար դու շատ անգամ մտածել ես, թե արդյոք ես  խելագար եմ ..կամ հիմար,
անհասկացող,չսովորող կամ ցնդած, որ քո` այսքան խոսքերից հետո պահում եմ ինձ այնպես, կարծես խենթ լինեմ կամ աներես: Բայց այդ ամենը սիրով է հիմնավորվում: Իմ մեծ, շատ մեծ, անսահման, հզոր սիրով: Սիրով, որ ամեն անգամ ինձ ուժ է տալիս, ամեն ցավիցս հետո օգնում է ուժեղանալ, ոտքի կանգնել, ապրել:        Ես սիրում եմ քեզ.. այնքան շատ: Դու իմն ես..  երբեք առանց քեզ չեմ եղել.. միշտ էլ քեզնով եմ եղել, քեզ հետ ` չէ, բայց քեզնով: Քեզնով եմ ապրել, շնչել, սիրել, մտածել, գործել: Ամեն արածիցս առաջ մտածում եմ միշտ, արդյոք ՔԵԶ դա դուր կգար .....


... գրողը տանի, ես քեզ շատ եմ սիրում, շատ.. դու ինձ համար այնքան կարևոր ես, որ բառերի ամբողջ պաշարն անգամ այնքան աղքատ է, որ կարողանամ բառերով նկարագրել ՔԵԶ ... ու իմ սիրո չափը, ձևը, որ արդեն կարծես դարձել է անհնարին մի բան, որ կարծես չհավատալու լինի, որ կարող է այդպիսի մի զգացում լինել ու ապրել այսքան երկար, այսքան ուժեղ.. այսքան գեղեցիկ: Գրողը տանի, տանի ու քեզ մոտ բերի.. էլ հետ չբերի: Քեզ հետ եմ ուզում.. քեզնով եմ ուզում.. ՔԵԶ եմ ուզում..ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: Ամեն ինչից ու բոլորից առավել, հիմա ու մնացած բոլոր պահերին էլ.. սիրում եմ քեզ ու սիրելու եմ քեզ միշտ, ընդմիշտ, հավիտյան, հավերժ, շարունակ, հարատև, մշտնջենավոր, հանապազ, հար..



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 2952 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 ՄԵՐՈՒԺ • 07:14, 27.06.2012
9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9
avatar
2 ANI • 21:18, 28.06.2012
9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 5 5 5 5 5 5 5 6 6 6 6
ComForm">
avatar