«Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը - 25 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը
15:53
«Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը
Փետրվարի 22-24-ին` ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը:

Մրցանակը հանձնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:

Հիմնադրամի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացավ աննախադեպ ուշադրության:

Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին տրամադրվեցին տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաև ցուցադրվեցին ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:

Հաշվի առնելով հայկական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև կարևորելով համագործակցային կապերի ընդլայնումը զբոսաշրջային արդյունքների ներկայացման և իրացման տեսանկյունից՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ և զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 545 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar