Լանա Խաչատրյանը խոստանում է ամառային հանգստից հետո ավելի շատ աշխատել ու նոր երգերով ներկայանալ:): Նա ամռան ընթացքում հանգստացել է Փոթիում: Ճամփորդության ընթացքում երգչուհին իր եղբոր տղային ուղեկցել ու ոգեւորել է շախմատի միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ: Լանայի նախասիրությունների շարքում ավելացել է շախմատ խաղալը:):"Շատ տպավորված եմ մեր խելացի երեխաներով ու այնքա՜ն ոգեւորված եմ վերադարձել: Բոլորը զարգացած, լուրջ, կազմակերպված երեխաներ են: Կարող ես ժամերով շփվել, խոսել ու չհոգնել, նաեւ շատ բաներ սովորել փոքրերից: Հենց իրենք են ինձ սովորեցրել շախմատ խաղալ, բոլորի հետ հերթով խաղում էի. կիսվում էին շախմատի գաղտնիքներով: Հետաքրքիր ու օգտակար ճամփորդություն էր”:Եվ այսպես, երգերից առաջինը, որ կներկայացնի Լանան, "Energize”-ն է:): Սկսնակ կատարող Վիլհելմի հետ երգչուհու դուետի մասին տեղեկացրել ենք: Երգի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված էր հունիսին, սակայն մոնտաժային աշխատանքների երկարաձգման պատճառով այն եթերում կհայտնվի մոտ օրերս:
Մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ երգչուհու երկրորդ կերպարին:): Նշենք, որ ոճով ու հագուստով զբաղվել է Արմինե Գեւորգյանը, դուետի գաղափարի ու երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, խոսքերինը` Իննա Մկրտչյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հովակիմյանն է:Լանան մեզ հետ զրույցում նշել է, որ տեսահոլովակից միայն որոշ կադրեր է տեսել. "Թիմում ամեն մարդ փորձում էր իր գործը հնարավորինս լավ անել, այդ պատճառով պրեմիերան հետաձգվում էր, բայց հենց այնպես ոչինչ չի լինում”: