Կյանքը «ես»-ից պետք է սկսել կամ գո՞ւցե «ես»-ի ժամանակից - 14 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 16.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 14 » Կյանքը «ես»-ից պետք է սկսել կամ գո՞ւցե «ես»-ի ժամանակից
08:24
Կյանքը «ես»-ից պետք է սկսել կամ գո՞ւցե «ես»-ի ժամանակից

Ինձ գույներ տվեք, ուզում եմ ծիածան նկարել, ուզում եմ արև ու անսահման կապույտ երկինք նկարել: Ուզում եմ ազատություն նկարել ու դրա մեկ երկրորդը քեզ նվիրել:
Նայիր երկինք, տես թռչուններին և մի վայրկյան խորը շունչ քաշիր,շունչ քաշիր և կհասկանաս թե որքան ազատ ես դու, կհասկանաս, որ աշխարհը քո ձեռքի տակ է, կհասկանաս, որ գույները քո ներկապնակում են, սակայն ինչ արած թե դու նկարել չգիտես: Ով է մեղավոր, որ դու քո սեփական երազանքները վանդակում ես պահում, ախր հասկացիր նրանք այնտեղ ճախրել չգիտեն: Դու ուզում ես աշխարհը փոխել, բայց գաղափար անգամ չունես սեփական մոլորակիդ մասին, դու ուզում ես մարդկանց փոխել, մինչդեռ երբեք չես հասցրել ճանաչել մարդ տեսակին: Իսկ ես, ես ուզում եմ նկարել, ուզում եմ մարդկանց նկարել, քեզ նկարել , ինձ նկարել, բայց և վախենում եմ: Կատարյալն ախր այնքան ցայտուն է անկատարիների կողքին: Կյանքում ամեն բան փոխել լինում է բացի մեկ բանից դա կատարյալն է: Այն կատարյալը, որը դիմացինը գրեթե միշտ տեսնում է դիմացինի մեջ,տեսնում է , բայց չի համոզվում, իսկ թե համոզվում է, երբեք չի հաշտվում: Այո կատարելության հետ դու երբեք չես հաշտվի, կատարյալը թերի կսարքես, բայց և չես ձգտի հասնել դրան: Հետաքրքիր է չէ, կատարելություն են տեսնում դիմացինի մեջ, մինչդեռ ամենից շատ իրենց մեջ է դրանց մի մասնիկը:Կատարյալը ձեր թերությունների մեջ է թաքնված, որը երբեք քո աչքին չի դիպչի: Սեփական կատարելությունը սեփական աչքով չես տեսնի:
Ինձ գույներ տվեք, ես ուզում եմ նկարել, ուզում եմ վրձինը թաթախել իմ թվացյալ կատարելության մեջ ու դրանով ծածկեմ ձեր բոլորիդ թերությունները, ծածկեմ, որ դուք չտեսնեք, թե չէ ինձ այն միշտ էլ հաճելի է, ես ամենից շատ թերություններն եմ սիրում, բայց պարզության մեջ:Թերություններն եմ սիրում անթերի մարդկանց մեջ, բայց դու դու երբեք գաղափար անգամ չես կարող ունենալ այդպիսի մարդկանց մասին, որովհետև վախենում ես:Ու դու երբեք էդպիսինը չես լինի, որովհետև ամաչում ես . . .
Դու գույներ ես խնդրում՞ ուզում ես նկարել ինձ՞ : Կյանքը «ես»-ից պետք է սկսել կամ գո՞ւցե «ես»-ի ժամանակից:Կյանքը սեփական թերություններից պետք է սկսել . . .

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 712 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar