Կյանքը՝ հանրախանութ… - 15 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 15 » Կյանքը՝ հանրախանութ…
16:12
Կյանքը՝ հանրախանութ…

Հիմա, երբ կյանքը մի մեծ հանրախանութ է, ու ամեն բան դարձել է ծախու, կգտնե՞մ գեթ մի անկյուն, որն իր աղտեղությամբ դեռ չի ապականել "մեծն շահը”… Հիմա, երբ անգամ սերն ու երջանկությունն են դարձել վճարովի, ես կգտնե՞մ գեթ մի մերկ հոգի, որին չի դյութել "մեծն շահը”…Ես իմ սիրտն ու սերը չեմ վաճառում, այն անգին է, բայց ինքս սիրո կարիք ունեմ, ի՞նչ անեմ…գնե՞մ…անկարող եմ… Ես մի թափառական եմ` անտեղ, անտուն…Գիշերուզօր շրջում եմ…Մայթերին ընկած բոլոր քարերն ինձ քաջ գիտեն արդեն… Ես ամեն օր նրանց մի կողմ եմ նետում.նրանք էլ են վաճառված: Ու շարունակում եմ իմ գիշերերթը դեպի մաքուր անհայտը, դեպի անեղծը…Կգտնե՞մ արդյոք…Ու քայլում եմ ցնորվածի պես… Ես իմ սերը չեմ վաճառում: Գնված սեր էլ ինձ պետք չէ(ասենք` չեմ էլ կարող գնել): Ես մի խենթ թափառական եմ ու իմ սերն եմ փնտրում… Փնտրում եմ աշխարհում միանկյուն, ուր դեռ չի հասել խորշակը "մեծն շահի”…Հիմա, երբ ամեն բան դարձել է ծախու, իսկ ես չեմ կարող գնել անգամ դեմքն այլանդակող մի ծամածռություն, էլ ուր մնաց` ժպիտ, վերցնում եմ հուշե ճամպրուկը թեթև ու քայլում եմ դեպի մաքուր անհայտը… Կգտնե՞մ արդյոք…

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1081 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Lil • 14:48, 17.02.2012
shat hetaqrqir er :12:
ComForm">
avatar