Կյանքի, մահվան ու իսկական սիրո մասին… - 30 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 30 » Կյանքի, մահվան ու իսկական սիրո մասին…
16:58
Կյանքի, մահվան ու իսկական սիրո մասին…

Երբ մարդ մահանում է, նրա հոգին սկսում է բարձրանալ երկինք: Մինչև դրախտ հասնելը հոգին անցնում է 7 վիճակների (երկինքների) միջով.

Հենց մահանալուց հետո նա գտնվում է երկրի մոտ, տեսնում է իր անկենդան մարմինը և կարող է թռնել տների վրայով:
Վերև բարձրանալուց հետո նա հանդիպում է իր կյանքի ամենավախենալու սարսափների հետ, այն բոլոր վատ բաները, որ կատարել է կյանքում, հայտնվում են նրա առջև:
Հետո սկսում է սիրո, սեքսի ու հոգեբղկանքի(կայֆավատի ) մասը, իր բոլոր նվիրական ու էռոտիկ երազանքները հոգին տեսնում ու զգում է:
Դրանից հետո սկսում է ժամանակի փորձությունը, հոգին դեմ առ դեմ հանդիպում է ժամանակի, տխրության, միապաղաղ կյանքի հետ…
Բացարձակ գիտելիքի վիճակ, հոգին իմանում է աշխարհի բոլոր գաղտնի գիտելիքները, այն ամենը ինչ ուզեցել է իմանալ երկրային կյանքի ժամանակ, բայց չի իմացել:
Հոգին ծանոթանում է բացարձակ գեղեցկության հետ:
Դրախտ, որտեղ հրեշտակներն են ապրում և որտեղ պիտի կշռեն հոգին:
Այստեղից էլ առաջացել է ՛՛7-րդ երկնքում է գտնվում՛՛ ասացածքը:

Հոգին կշռելու ժամանակ որոշվում է, թե ինչպես է ապրել մարդը իր կյանքում, լավ արարքների համար նրան միավորներ են ավելացնում, վատերի համար միավորները հանվում են: Եթե հոգին 600 միավորից ավել է հավաքում, նա դառնում է հրեշտակ ու ապրում է դրախտում: Եթե պակաս է հավաքում նորից վերադառնում է երկիր ու մտնում է նորածին երեխայի մարմնի մեջ (այս պրոցեսը կոչվում է ռեինկարնացիա): Մոր փորի մեջ երեխան հիշում է իր ողջ նախորդ կյանքը, հենց ծնվում է հրեշտակը իջնում է և մատով կպնում է քթի ու վերին շրթունքի միջև ընկած հատվածին, դրա համար էլ այդտեղ փոսիկ է առաջանում(նոր ծնված երեխաների մոտ այդ փոսիկը չկա), ու հոգին ամեն ինչ մոռանում է: Մարդը նորից սկսում է ապրել ու նորից մահանալուց հետո հոգին կանգնում է դատի առաջ, եթե էլի միավորները չեն հերիքում, նորից վերադառնում է երկիր ու այսպես շարունակ քանի դեռ չի դարձել հրեշտակ: Փաստացի երկիրը դժոխքն է…

Եթե այս կյանքում ինչ որ հիվանդություն ունես, դա նշանակում է որ նախորդ կյանքում մահացել ես այդ հիվանդության հետ կապված մահով, օրինակ. վզի հիվանդությունով տառապողին նախորդ կյանքում կախել են, մաշկային հիվանդություն ունեցողը վառվել է…

Եթե երկու հոգի մի կյանքում իրար սիրել են ու դա եղել է իսկական սեր, բայց եթե այդ սերը պտուղ չի տվել, այսինքն նրանք չեն կարողացել երեխա ունենալ, ապա հաջորդ կյանքում նրանց ևս մեկ հնարավորություն կտրվի սխալը ուղղելու համար: Ու երբ նրանք հանդիպեն ապա միանգամից կհասկանան, որ ստեղծված են իրար սիրելու համար <3 Ստացվում է, որ սպիտակ ձիով ասպետին սպասելը կարող է և ճիշտ որոշում է ;)

P.S. Ընկերներս գիտեն, որ ինձ տարելա Բեռնարդ Վեռբերի գրքերի վրա… Էս պատմեցի ‘՛танатонавты՛ մի հատված, եթե հետաքրքրեց կարող ամբողջ գիրքը կարդալ Бернард Вербер ”’танатонавты”

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1470 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 3.8/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 janaaaaa • 18:52, 30.10.2012
ziiiiiiil er,bayc mi harc esi irakanutyuna aysinqn chishta te uxaki,legendi nman mi ban
ComForm">
avatar