ԿՅԱՆՔԻ ՀԱՐՎԱԾՆԵՐ - 10 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 10 » ԿՅԱՆՔԻ ՀԱՐՎԱԾՆԵՐ
15:48
ԿՅԱՆՔԻ ՀԱՐՎԱԾՆԵՐ

Ինչու է այդպես... Չեմ հասկանում... Ամեն ինչ լավ էր... Ու հանկարծ... Հանկարծ կյանքն ուժգին հարված հասցրեց ինձ` թողնելով անդարձ ուղիների վրա, բախտի քմահաճույքին: Մի քանի տարի առաջ ես ունեի ուսում, տուն, ընտանիք... Իսկ հիմա ոչինչ չունեմ, ընկերներիցս բացի: Ապրում եմ մենակ: Այն դեպքից անցել է երկու տարի: Երկու տարի է, ինչ ծնողներիս հետ չեմ խոսել, չեմ ապրել նրանց հետ, քրոջս հետ չեմ նստել մի անկյունում ու միասին թաքուն չենք խոսել... Կարոտել եմ անչափ... Հիմա միայնակ եմ, բայց գիտեմ, որ արածս ճիշտ էր, և հանուն նրա ոչինչ չէի խնայի: Անսահման սիրելով քրոջս` ես փրկել եմ նրա պատիվը, պաշտպանել բոլոր նրանցից, ովքեր կհամարձակվեին մեկ քայլ անգամ անեին դեպի քույրս: Չեմ փոշմանել, չեմ զղջում, և եթե պետք լինի հազար անգամ կպահեմ քրոջս պատիվն ամեն գնով: Գիտեմ, որ նրան պաշտպանելով ` ես այսօր մենակ եմ. հայրս, մայրս չեն ընդունում ու ներում արածս, չէ ՞որ ես մարդկային կյանք եմ խլել: Բայց էլի եմ ասում ու կասեմ, թե պետք լինի էլի կանեմ, միայն թե իմ թանկագին քույրիկը, իմ արևը, միշտ իրեն երջանիկ զգա: Թող ես ամեն օր պայքարեմ նրա արժանապատվության համար, բայց նա ապրի արժանապատիվ կյանքով, չէ որ յուրաքանչյուր եղբայր հենց այս է ցանկանում: Ինչևէ, չեմ ափսոսում և ոչ մի բանի համար: Ուզում եմ քույրիկիս դեմքին միշտ փայլի ժպիտը, թեև ուշ- ուշ եմ տեսնում նրան, բայց ես նրան շաա~ատ- շաա~տ եմ սիրում:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 900 | Ավելացրեց: SILOK | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar