Կյանքի ապակուց ներքև - 7 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » Կյանքի ապակուց ներքև
11:53
Կյանքի ապակուց ներքև

Դեռ լոգարանում էի, երբ հասկացա, որ լոգախցիկի ապակու վրայից հոսող ջրի կաթիլները նման են մարդկանց զգացմունքներին:

Ուզում էի հանգստանալ, թոթափել վերջին օրերիս լարվածությունը,մենակ մնալ մտքեիս ու ինձ հետ: Բայց ուր էլ լինես մենակ մնալն անհնար է: Դու ապրում ես մարդաբնակ մոլորակի վրա, իսկ եթե բախտդ բերի մարդիկ չշրջապատեն քեզ, մեկ է, կան իրեր, որ քեզ ինչ-որ բան են հիշեցնելու: Լոգարանն այս դեպքում իդեալական լուծում էր: Չնայած ասում են, որ ջուրն ունի հիշողություն, զգացածը վերապրելու կարողություն, բայց դա ինձ չխանգարեց գտնվել նրա ընկերակցությամբ: Ընդհակառակը, հանգստացրեց: Ամեն ինչ հանգիստ էր այնքան ժամանակ, մինչ ջրի տակից բացեցի աչքերս, ու լոգախցիկի ապակու վրա տեսա ջրի `ցած հոսող կաթիլները: Մինչ այդ էլ էի տեսել, թվում է, թե ոչ մի արտասովոր բան չկա: Ինչպես միշտ , ձեռքով սրբեցի ապակին: Կարծես ուզում էի ասել, որ կարող եմ նրանց կանոնավոր ընթացքին խանգարել: Ջրի կաթիլները հավաքվեցին ափիս տակ, ես փորձեցի սրբել ապակու վրայից ափիս տակ հավաքված ջրի կաթիլները: Մի պահ չարաճճի ժպիտ հայտնվեց դեմքիս, երբ տեսա որ ապակուց այլևս կաթիլներ չեն հոսում: Բայց հաջորդ վայրկյանին այդ ժպիտը չքացավ. ապակու վրայի խոնավությունը վերածվել էր նոր կաթիլների ու կրկին, ասես ոչինչ էլ չէր եղել, հոսում էր ցած: Զայրացա, կրկին սրբեցի ու կրկին նույն պատկերն էր: Հասկացա, ինչքան էլ փորձեմ, մեկ է, էլի առաջանալու են նույն կաթիլներից ու հոսելու են նույն ուղղությամբ:

Համեմատեցի ջրի կաթիլները մարդկանց զգացմունքների հետ: Ինչքան էլ փորձում ես քեզ պինդ տահել, զգաստ, պատրաստ ամեն վայրկյան պայքարելու, մեկ է, հարմար առիթի դեպքում դու ցած ես հոսում: Մենակ առիթ է պետք, ու դու այլևս բարձունքում չես: Իսկ եթե փորձես արմատախիլ անել մեջդ առաջացած զգացմունքները, մեկ է, չի ստացվի, մնացորդները անպայման կհիշեցնեն քեզ դրա մասին: Կհիշեցնեն, ու մի օր էլ կհոսեն կյանքի ապակուց ներքև: Կհոսեն դեպի անդունդը, որից ելք չկա, որը շատ խորն է, անտեսանելի:Կհոսեն ու կտանեն իրենց հետ հույսերիդ, զգացմունքնեիդ զգալի մասը, իսկ այն փշրանքները, որ կթողնեն քեզ մեկ է, չեն ունենա նախորդ կաթիլների տեսքն ու չափը:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 967 | Ավելացրեց: qohamar | Գնահատական: 4.7/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar