Կյանքը բեմ է, մարդիկ դերասան - 16 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 16 » Կյանքը բեմ է, մարդիկ դերասան
14:13
Կյանքը բեմ է, մարդիկ դերասան

Շատ ճիշտ է ասված՝ «Կյանքը բեմ է, մարդիկ դերասան»: Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս կյանքում ինչ-որ դեր կերտելու համար: Ես ստացել եմ իմ դերն այս կյանքում և կարծում եմ, որ շատ լավ եմ խաղում: Ուժեղ եմ, ազատ և շատ համարձակ: Ես այսպիսին եմ ձեր պատկերացմամբ: Տեսնու՞մ եք, որ ես շատ լավ եմ կերտում ինձ բաժին հասած դերն այս կյանքում: Երբեք չեք փորձել դուք ինձ ճանաչել՝բոլոր դերերից, կերպարներից զատ: Իմ ուրախության և ժպիտի մեջ կա ծով տխրություն, Իմ աչքերի մեջ կա այնքան թախիծ, որ ոչ-ոք չի զգում: Բայց միևնույնն է…Ես միշտ ժպտում եմ, ու միշտ կժպտամ: Չեմ լսի նույնիսկ խոսքերը ձեր չար: Սակայն իմացեք՝ դուք այդ ամենով ինձ չեք վնասում: Այլ հակառակը՝ դուք ինքներդ ձեզ թույն եք ներարկում: Ես իմ ժպիտով այն ձեզ եմ տալիս, որ դուք ինքներդ այն ձեզ ներարկեք: Ինչքան էլ որ դուք ինձ վատաբանեք, ես միևնույնն է այս եմ մնալու` Իմ այս կերպարով ու դժվար դերով: Ես դիմակ չունեմ, ես այն եմ ինչ կամ, Ոչ թե ձեզ նման դիմակներ հագած, թունավորում եմ կյանքերը մարդկանց: Կարծում եք, որ ինձ ցա՞վ եք պատճառում: Ոչ՛, սխալվում եք, դուք ձեր իսկ թույնով ինձ կյանք եք տալիս, Ուժ եք ներարկում ու ոգեշնչում: Բայց իմ մեծ սրտում կա մի հակաթույն, որ վեր է բոլոր տեսակ թույներից: Դա սերն է մարդիկ…Սերն ամեն ինչի, բոլորի հանդեպ: Նախանձե՛ք մարդիկ, ես ձեր նախանձից ուժեղանում եմ: Չարացե՛ք մարդիկ, ես ձեր չարությամբ ոգեշնչվում եմ: Ինչքան էլ դուք ինձ ցավ եք պատճառում, ես այդքան անգամ ուժեղ եմ դառնում:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 942 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar