Կրիշտիանու Ռոնալդուի կյանքի կանոնները - 21 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 21 » Կրիշտիանու Ռոնալդուի կյանքի կանոնները
11:15
Կրիշտիանու Ռոնալդուի կյանքի կանոնները

 Ես երբեք այլ ակումբների համար դռները չեմ փակում, սակայն «Բարսելոնան» վերջին ակումբն է, որտեղ ես կարող եմ հայտնվել: Ես մեծամիտ չեմ և ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ են խոսում իմ մասին: Ես քրտնաջան աշխատում եմ ինձ վրա և չեմ կարծում, որ իմ սպորտային ունակությունները արժանի են քննադատության:     Ամենակարևորը թիմն է, որում խաղում եմ: Թիմն է տալիս ինձ վստահության զգացում, որ ես կկարողանամ լավ խաղալ: Ինձ համար միևնույն է, թե ինչ են ասում և անում ուրիշները, ես նրանց պատասխանում եմ ֆուտբոլի դաշտում: Ատում եմ այն պահերը, երբ լավ մարզավիճակում չեմ և չեմ կարողանում խաղալ: Ես ընդամենը «Ռեալի» խաղացողներից մեկն եմ, և ինձ վրա որևէ յուրահատուկ ճնշում չի գործադրվում, յուրաքանչյուրը թիմում ունի պատասխանատվության իր բաժինը: Ես սիրում եմ բրազիլիական երաժշտություն, հիփ-հոփ, ինչպես նաև` Ջորջ Մայքլի և Էլթոն Ջոնի ստեղծագործութոյւնները: Նոր ակումբ անցնելը նման է նոր կնոջ հետ հանդիպման, ուզում ես ցույց տալ այն ամենն, ինչին ընդունակ ես: Ինձ դուր է գալիս աշխարհի ամենաթանկ խաղացողը լինել: Լավ խաղացողները թանկ արժեն, և նրանց համար պետք է վճարել: Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ատելությամբ են նայում ինձ և փորձում են ծաղրել, այդ ամենն ինձ վրա որևէ կերպ չի ազդում: Ես երբեք բոլորին դուր գալու ցանկություն չեմ ունեցել, դա պարզապես անհնար է: Չգիտեմ` ինչով եմ զբաղվելու, երբ էլ չկարողանամ խաղալ, ես կյանքում ֆուտբոլից բացի այլ նպատակ չեմ ունեցել: Հանրաճանաչությունը կտրուկ փոխեց իմ կենսակերպը. հիմա ինձ ճանաչում են աշխարհի ցանկացած անկյունում: Մի կողմից դա հաճելի է, իսկ մոյւս կողմից էլ` իր անհարմարություններն ունի: Ես գեղեցիկ եմ, հարուստ և հանճարեղ խաղացող: 

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 703 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar