Կոտրեցիր սիրտս . . . - 13 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 13 » Կոտրեցիր սիրտս . . .
23:45
Կոտրեցիր սիրտս . . .
Դե ինչ, գնա, տոնիր հաղթանակդ, եթե միայն կարող ես: Ապրել առանց խղճի խայթ զգալու, ապրել ուրիշի զգացմունքների հետ խաղալուց հետո: Ապրել հանգիստ, հանդարտ... Ապրել այնպես կարծես ոչինչ էլ երբեք չի եղել: Կարծես չի եղել այն աղջնակը, որը անմնացորդ սիրեց քեզ: Այո, սիրեց, բայց հիմա էլ չկա այն սերը: Անգութ, կոպիտ ու անխիղճ: Ահա, թե ինչպիսին ես դու մնացել նրա հիշողություններում: Բարության ոչ մի նշույլ չի հիշում նա քեզնից: Մի քանի խոսք, մի քանի գործողություն, մի քանի դաժան հայացք և կորավ ամեն լավ բան, որ տեսնում էր նա քո մեջ: Ինչքան հեշտ է հիասթափվել մարդուց: Հիմա դու ապրում ես այնպես, ինչպես նրանից առաջ: Կոտրեցիր նրա փխրուն սիրտն ու հեռացար անվերադարձ: Քեզ համար միևնույնն է, որ քո պատճառով նա այլևս չի հավատում ոչ մեկին և ոչնչին: Իհարկե, դու ապրում ես ուրախ` չհիշելով նրա գոյության մասին, իսկ նա հիմարի պես դեռ հիշում է քեզ, սակայն միևնույն ժամանակ չի մոռանում այն ամենն ինչ ստիպեցիր զգալ քեզնից հետո: Դու, որ տվեցիր նրան ամեն ինչ և դու, որ խլեցիր նրանից ամեն բան, ստիպեցիր զղջալ քեզ սիրելու համար: Ոչինչ չի մնացել այն բարի տղայից որին սիրեց, որի համար պատրաստ էր պայքարել բոլորի դեմ և ոչինչ չի մնացել այն աղջնակից, որը հավատում էր քեզ...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1205 | Ավելացրեց: Anka98 | Գնահատական: 4.1/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar