Կոֆեինն օգնում է տեսողությանը - 8 Ապրիլի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 8 » Կոֆեինն օգնում է տեսողությանը
22:16
Կոֆեինն օգնում է տեսողությանը

Կոֆեինի օգտագործումն օգնում է լավ տեսողության պահպանմանը, խթանելով արցունքագեղձերի աշխատանքը, կարծում են ճապոնացի բժիշկները:
Տոկիոյի համալսարանին կից բժշկական դպրոցի մասնագետները հետազոտություն են անցկացրել 78 կամավորների մասնակցությամբ: Փորձի մասնակիցները բաժանվել են երկու խմբի, մի խումբը ընդունել է կոֆեինի հաբեր, իսկ մյուս խումբը` պլացեբո:

Պարզվել է, որ կոֆեին ստացած մարդկանց մոտ նշանակալիորեն ավելացել է արցունքարտադրությունը: Դա նվազեցրել է «չոր աչքի» համախտանիշի զարգացման ռիսկը, որի դեպքում արցունքաթաղանթը չորանում է, չի հասցնում վերականգնվել, առաջացնելով աչքերում օտար մարմնի առկայության զգացողություն, քոր, այրոց, չորություն, լուսավախություն և արագ հոգնելիություն:

Կոֆեին ընդունած կամավորների մոտ տվյալ համախտանիշը գրանցվել է 13% դեպքերում, իսկ հսկողական խմբում այդ ցուցանիշը կազմել է 17%:

Գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումը հնարավորություն կտա կատարելագործել «որ աչքի» համախտանիշի բուժման մեթոդը:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 966 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar