ԿՆԵՐԵՍ ԻՆՁ - 24 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 24 » ԿՆԵՐԵՍ ԻՆՁ
22:23
ԿՆԵՐԵՍ ԻՆՁ

Բարև: Անկեղծ գիտեմ իմ կողմից հիմարություն է նման ձև ասել այն ինչ զգում եմ , բայց այլ տարբերակ չկար, հավատա՛: Ուղղակի խնդրում եմ մինչև վերջ կարդա ու դրանից հետո ինչ կմտածես՝ քո իրավունքն է: Այսքան ժամանակ է անցնել և դեռ անցնում է, և ես չեմ ուզում կամ ավելի ճիշտ չեմ կարողանում ինքս ինձ հասկացնել, որ այս ամենը սխալ է :Ամեն բան շատ ավելի վատ է քան ես կարող էի երբևէ պատկերացնել,սակայն այդ մասին չեմ ուզում ասել. իմաստ չունի: Ուղղակի ուզում էի, որ իմանաս, թե ինչքան ցավ ու տառապանք ես ինձ պատճառել ու դեռ երկար ժամանակ պատճառելու ես: Ու թե ինչքան վիրավորված ու նվաստացած եմ ինձ զգում: Ինձ չի թվում,որ որևէ մեկը առհասարակ արժանի է նման վերաբերմունքի,որին ես եմ արժանացել, բայց…. Եվ եթե անկեղծ չեմ կարողանում հասկանամ,թե որտեղ եմ սխալվել և արժանացել նման վերաբերմունքի: բայց որ սխալ եմ թույլ տվել հենց սկզբից՝ փաստ է: Թե ինչի քո պատճառով ես իմ արժանապատվությանս ու ինքնասիրությանս վրայով անցա: Հիմա էլ կարևոր չի: Անկեղծ այնքան վիրավորանք կա ներսումս, որ ինձ չի թվում, թե երբևէ կանցնի, կամ կմոռացվի: Ինչքան սիրել եմ այնքան էլ ատում եմ: Վատը չեմ, բայց կուզեի դու էլ երբևէ զգաս այն, ինչ հիմա ես եմ զգում : Չնայած համոզված կարող եմ ասել,որ չես զգա. դու ի վիճակի չես առհասարակ զգալու: Չեմ ուզում երկար-բարակ բաներ գրել. իմաստ չունի, ուղղակի ուզում եմ ասել՝ էլ չեմ կարողանում: Չեմ կարողանում այս արհամարհանքը տանել, այս վիճակը ավելի անտանելի է,այս բառերը գրելու և ինձ դրանում համոզելու համար ափսոս երկար ժամանակ պահանջվեց: Մնաց միայն վերջին քայլը`հրաժեշտ տալ և վերջ: Կուզեի ևս մեկ անգամ տեսնել և այս ամենը դեմ առ դեմ ասել, ու տեսնել դեմքիդ արտահայտությունը, բայց գիտեմ, որ չեմ կարողանա: Այդքան ուժ չունեմ: Ամենից քիչն եմ ուզում, որ ևս մեկ անգամ տեսնես արցունքներս: Կուզեի նաև գրել՝ չզանգես, չփնտրես, բայց առանց իմ ասելու էլ դու նման բան չես անի: Ինքնասիրությունդ թույլ չի տա, որ մի ինչ-որ մեկի համար քեզ նեղություն տաս: Դու եղար ու միշտ էլ կլինես այն միակ տղամարդը, ով կլինի իմ կյանքում: Այն միակը, ում համար ես պատրաստ էի փոխվել: Եվ հանուն քեզ ամբողջ աշխարհին ու իմ սկզբունքին դեմ գնացի: Դու հենց առաջին օրվանից գիտեիր, թե ինչի էիր ինձ հետ հանդիպում և այդպես էլ արեցիր: Եվ օրերից մի օր չփորձեցիր թեկուզ ճանաչել: Ինչ կարիք կար քեզ նեղություն տայիր, առավել ևս որ ես` հիմարս, համաձայնվել էի քո ամեն ասածին: Ոչ ոքի չեմ մեղադրում : Շատ խոսքեր կային,որոնք կուզեի քեզ ասել, բայց քո ժամանակը թանկ է, ու իմ ասացի ու զգացմունքների հանդեպ էլ դու անտարբեր ես: Երևի վերջ:

ԿՆԵՐԵՍ ԻՆՁ` ՔԵԶ ԱՅՍՔԱՆ ՍԻՐԵԼՈՒՍ ՀԱՄԱՐ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 1420 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 4.6/10
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Sedul1993 • 21:03, 28.06.2013
Շատ դժվար է, դժվար է մոռանալ, դժվար է համակերպվել, բայց միևնույն ժամանակ անհնար չէ...
ComForm">
avatar