Կներես... - 31 Հուլիսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 31 » Կներես...
17:38
Կներես...

Գիտեմ՝ քեզ ցավեցնում է ավելի շատ , որ ես եմ քեզ նեղացնում, որ այս «կներես»-ը չի օգնի ցավդ բուժելու համար : Բայց հավատա՝ արդեն մեծի նման եմ մտածում: Հա՛ , մի՛շտ ասում էիր՝ «մեծացի՜ր , մեծի նման քայլերդ արա՛»: Հավատա՛՝ ես փոխվել եմ քեզ կորցնելուց հետո, կյանքս դարձել է անիմաստ : Գիտե՞ս՝ զղջում եմ, որ քեզ նեղացրել եմ , չեմ վստահել և շարունակ իմ ասածն եմ արել, չնայած որ ասում էիր. «Այդպես մի՛ արա», բայց ես շարունակ քեզ հակառակ բաներ եմ արել ու անում : Հավատա՛ ՝ երբ դու հեռացար ինձնից , ես շատ փոխվեցի: Չգիտեմ՝ այսպես լա՞վ է , թե՞ ոչ: Հավատո՞ւմ ես՝ ես ինչքա՜ն ցավ ու տառապանք զագցի , երբ քո ցավոտ այս խոսքերը լսեցի. «Հեռացի՛ր, գնա՛, գտի՛ր քո իրական սիրուն»:Ինձ ուրիշ սեր պետք չէ, ինձ միայն քո սերն ու ջերմությունն է պետք , բացի այդ նաև քեզ ներելը....Գիտեմ՝ դժվար է ներել այն մարդուն, ով քեզ միշտ ցավ է տվել, բայց դու նորից ներել ես առանց կներես ասելու, գրկել ու ասել ես «Ամեն բան լավ ա» ու նույն պահին մոռացել ես այդ ամենը : Հա՜ , ինձ համար դժվար էր առաջ ասելը. «կներես», բայց հիմա սրտանց ասում եմ կներես այն ամենի համար, որ արել եմ , կներես քեզ ցավ պատճառելու համար: Ես փոխվել եմ քեզ կորնցելուց հետւ: Առանց քեզ կորած եմ ես: Գիտեմ՝ կարող է և վստահ չեմ եղել, որ սիրում եմ քեզ, բայց իմ սերը շատ մեծ է եղել քո հանդեպ: Քո գնալով այն ինձ սովորեցրեց գնահատել այն ,ինչ ունեմ, այն, ինչ ժպտալու պատճառ էր: Հասկանում եմ քեզ , որ դժվարա հավատալը ինձ, որովհետև դու այնպիսի ցավ չես պատճառել ինձ, որ ես եմ քեզ պատճառել: Եղել են դեպքեր, երբ գոռացել ես ինձ վրա և մի քանի որպե հետո ասել ես «կներես», բայց նորց նեղացած եմ մնացել, մինչև հասկանաիր սխալդ: Բայց դու այդպես չես արել, միշտ ներել ես...

Գիտեմ, հասկանում եմ քեզ: Հա՜, հասկանում եմ էնքանով, որ չես փորձի անցյալդ ետ բերել մտածելով, որ նորից ցավ կպատճառեմ քեզ: Արև՜ս, հավատա՜՝ փոխվել եմ , մեծացել եմ , մեծի նման եմ մտածում, մեծի նման են քայլերս , ով տեսնում է ինձ, ասում է, որ առաջվանը չեմ, որ փոխվել է մտածելակերպս: Գիտե՞ս՝ քո շնորհիվ հպարտությունս մնաց անցյալում, այո՜ , մնաց այնտեղ: Հիմա ուրիշ մարդ եմ, մարդկանց փորձում եմ չնեղացնել, իսկ երբ նեղացնում եմ, դրանից մի քանի րոպե անց հասկանում եմ, որ ես եմ սխալ.... Միա՜կս, դու՛ էիր, որ ասում էիր. «մարդիկ ունեն թերություններ, ոչ ոք իդալական չէ, պետք է սովորես ներել»: Հա՜, ես սովորել եմ ներել՝ հասկանալով, որ իդեալական չեմ: Խնդրու՛մ եմ՝ դու՛ էլ ինձ ներիր, ևս մեկ շա՛նս տուր և կտեսնես, որ փոխվել եմ: Հավատա՛՝ չեմ ուզում քեզ կորցնել... Կներե՛ս, եթե կարող ես, ների՛ր, միայն ների՛ր: Թեկուզ ինձ հետ մի՛ եղիր, բայց ասա, որ ներում ես, և ես իսկույն կհեռանամ քեզնից: Իսկ եթե ներես և մեկ շանս էլ տաս սխալս ուղելու համար, հավատա՛՝ ամեն ինչ կանեմ, որ քեզ չկորցնեմ...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1918 | Ավելացրեց: Mar) | Թեգեր: Mar | Գնահատական: 5.0/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar