Կիտրոնը` եղունգների դեղին շերտից ազատվելու, փայլը վերականգնելու համար - 26 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » Կիտրոնը` եղունգների դեղին շերտից ազատվելու, փայլը վերականգնելու համար
20:28
Կիտրոնը` եղունգների դեղին շերտից ազատվելու, փայլը վերականգնելու համար
Մանիկյուրի պարբերական օգտագործումը վնաս է հասցնում եղունգների արտաքին մակերևույթին, մգացնում դրանց գույնը: Եվ երբ ցանկություն է առաջանում վայելելու մեր եղունգների բնական տեսքը, արդեն ուշ է լինում. ստիպված ես լինում դրանք միշտ թաքցնել մանիկյուրի տակ: Պարզվում է՝ կա բավական պարզ ու մատչելի լուծում. կիտրոնն է: Կիտրոնով եղունգների բնական, փայլուն տեսքը կարելի է վերականգնել նաև տնային պայմաններում: Կա միայն մեկ վտանգ. չափն անցնելու դեպքում կիտրոնաթթուն ևս կարող է վտանգ հասցնել եղունգներին՝ ջրազրկելով, չորացնելով և շերտավորելով դրանք: Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս առաջարկած մեթոդը կիրառել շաբաթական միայն մեկ անգամ: 
Անհրաժեշտ է 100 գ ձիթապտղի յուղ' տաքացրած մինչեւ 40 աստիճան, մեկ թեյի գդալ լիմոնի թարմ հյութ: Լավ խառնել, ստացված խառնուրդի մեջ դնել մատները 20 րոպե, այնպես որ եղունգները ամբողջովին ընկղմվեն: Հետո եղունգները սրբել խոնավ անձեռոցիկով:

Կարելի է օգտակար խառնուրդը պատրաստել՝ կիտրոնահյութին ավելացնելով մի քիչ մեղր, մի քանի կաթիլ յոդ կամ բուսական յուղ վիտամին A-ի լուծույթո
վ (բուսական յուղը կարելի է փոխարինել գլիցերինով)

 

Դիտումներ: 712 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 vipmanan • 18:26, 28.02.2013
lavn er :d apres shat petq er indz :D
ComForm">
avatar