ԿԻԹԱՌԻ ՄԱՍԻՆ - 7 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 7 » ԿԻԹԱՌԻ ՄԱՍԻՆ
19:15
ԿԻԹԱՌԻ ՄԱՍԻՆ

Առաջին ապացույցները ժամանակակից կիթառների «նախնիների» մասին գտել են պեղումների ժամանակ և պատկանում են II հազարամյակին : Հին եգիպտոսում և Հնդկաստանում ևս գտել են նմանատիպ գործիքներ: Եգիպտոսում դրանք հայտնի էին նաբլա, նեֆեր, ցիտրա անվանումներով, իսկ Հնդկաստանում՝ վինա և սիտար անվանումներով: Հին Հունաստանում և Հռոմում հայտնի էր այդպիսի մի գործիք կիֆարա անվանումով: Այն ժամանակի կիթառները ունեցել են երկարավուն իրան և երկար պարանոց լարերը վրան քաշած: Իրանը պատրաստում էին ամբողջական կրիայի վահանից, կամ էլ ծառի ամբողջական կտորից :

III-IV հազարամյակներում Չինաստանում սկսում են պատրաստել մի գործիք «Յուան» անունով, որի փայտի իրանը հավաքում էին վերևի և ներքևի մասերը միացնելով իրար, այլ ոչ թէ ամբողջական փայտից : Այնուհետև Եվրոպայում սկսում են պատրաստել մավրիտանական և լատինական կիթառներ մոտ VI դարում:

«Կիթառ» բառը առաջացել է սանսկրիտ լեզվի «Կուտուր» բառից և նշանակում է չորսլարանի : Այս գործիքը տարբեր երկրներում հայտնի է տարբեր անվանումներով Հունաստանում` «կիֆարա ϰιθάϱα», Իսպանիայում` «Cithara» : Առաջին անգամ Կիթառ անվանումը հայտնվել է միջնադարյան եվրոպայի գրականության մեջ XIII :Միջնադարում կիթառի զարգացման հիմնական կենտրոնը Իսպանիան էր , որտեղ կիթառը բերվել էր Հռոմից : XVIII դարում իսպանական կիթառը արդեն ստացել էր հիմնական տեսք և կազմված էր 6 առանձին լարերից, և այն ուներ նրանով կատարվող ստեղծագործությունների մեծ քանակություն: Այս գործում իր ներդրումն է ունեցել XIX դարի իտալացի կոմպոզիտոր և կիթառի մեծ վարպետ Մաուրո Դժուլիանին:

XVIII—XIX դարերի ընթացքում իսպանական կիթառը կրել է ակնհայտ փոփոխություններ, կիթառի վարպետները փորձարկումներ էին կատարում չափսերի եվ տեսքի կապված: XIX դարում կիթառի վարպետ Անտոնիո Տորրեսը տալիս է կիթառին այժմյան տեսքը : Այդ տեսքով կիթառներին այսօր անվանում են կլասսիկ կիթառներ :

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1110 | Ավելացրեց: nazeli | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar