Կինը ղեկին. Driving էթիկա - 8 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 8 » Կինը ղեկին. Driving էթիկա
21:44
Կինը ղեկին. Driving էթիկա

Ըստ Անինայի

Արդեն մեքենա վարելու բավական փորձ ունես, նույնիսկ մի թեթև մանևրել գիտես, բայց այդպես էլ չես կարողանում հասկանալ, թե ինչու են վարորդները հաճախ անտեղի ազդանշան արձակում, կամ ինչ էր ուզում ասել այն գեղեցկադեմ երիտասարդը՝ ձեռքով օդի մեջ կլոր նկարելով ու ներքև ցույց տալով: Երևի մի ամբողջ օր մտածեցիր այդ ժեստի իմաստի մասին:

Cosmo-ն քեզ կներկայացնի ճանապարհային չգրված օրենքներն ու կանոնները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր վարորդին` երթևեկության էթիկան պահպանելու համար:

«Բարեխիղճ վարորդը պետք է պահպանի երթևեկության կանոնները». սա երթևեկության էթիկայի ամենակարևոր սկզբունքներից է, որին պետք է հետևել ոչ միայն վթարներից խուսափելու, այլ նաև ուրիշների և քո նյարդերը խնայելու համար:

Խոստովանիր, որ ինքդ էլ ես նյարդայնանում, երբ քաղաքի կենտրոնական մասում դիմացից ընթացող մեքենան բավական չէ խախտումներ անելով է երթևեկում, մի բան էլ արագության սահմանված չափը գերազանցելով` իրեն Շումախերի դերում է զգում: Այս ամենը հաշվի առնելով` հարգիր երթևեկության էթիկան և հետևիր «Վարվիր այնպես, ինչպես կուզենայիր` քեզ հետ վարվեին» ոսկե կանոնին: Մտածիր նաև տուգանքների մասին. պետք չէ չափից շատ «մարդասեր» լինել և վճարածդ տուգանքներով պետական բյուջեն լցնելու մասին հոգալ:

Զիջիր, որ քեզ զիջեն

Երթևեկության էթիկայի մեջ է մտնում նաև տեղին մարդասիրությունը` զիջումների տեսքով: Ինքդ էլ գիտես` դու էլ, մյուս վարորդներն էլ կարող եք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մեկ րոպե շուտ տեղ հասնելն իրոք որոշիչ դեր է ունենում, ուստի, տեսնելով, որ հետևիցդ ընթացող մեքենան արդեն մայթի և շենքերի վրայով է ցանկանում առաջ անցնել, բարի եղիր ու ճանապարհ տուր նրան: Երթևեկության էթիկայի կանոններին տեղյակ վարորդն այս դեպքում քեզ շնորհակալություն կհայտնի ժպիտի միջոցով, գլխի դրական շարժումով կամ էլ մեքենայի լույսերը մի ակնթարթ թարթելով:

Մեքենայի լույսերը թարթում են նաև այն դեպքում, երբ ցանկանում են զգուշացնել դիմացի վարորդին առջևում սպասող պետավտոտեսչության աշխատակցի կամ որևէ վտանգի մասին: Ինքդ էլ կիրառիր այս չգրված օրենքը և, թարթելով մեքենայի լույսերը, զգուշացրու դիմացի մեքենայի վարորդին վտանգի կամ խոչընդոտի մասին: Երթևեկության էթիկայի մեջ է մտնում նաև փողոցն անցնող հղի կանանց, երեխաներին և մեծահասակներին զիջելը: Եթե կա հնարավորություն, մեկ րոպե կանգ առնելը վթարի պատճառ չի դառնա:

«Լուսային» լեզու

Երթևեկելիս այնքան էլ հարմար չէ ամեն անգամ ինչ-որ բան ասելու համար պատուհանը բացելն ու բղավելը կամ, ղեկին հարվածելով ու ձեռքը թափ տալով, հայհոյելը, ուստի մարդիկ մտածել և համապատասխան նշաններ են հորինել վարորդների համար: Այդ նշաններից շատերն արտահայտվում են հենց մեքենայի լույսերի միջոցով: «Լուսային» լեզվով մեծ հաջողությամբ միմյանց հետ «խոսում» էին նախկին ԽՍՀՄ տարածքի վարորդները, հետո էլ արդեն այդ ավանդույթը մեզ հասավ, ինչն էլ այժմյան վարորդները պահում և պահպանում են: Լույսերի միջոցով կարելի է ոչ միայն շնորհակալություն հայտնել, զգուշացնել, այլ նաև ուրիշ «զգացմունքներ» արտահայտել և, առանց ձայնալարերը ծանրաբեռնելու, միտքը տեղ հասցնել:

1. Խցանման ժամանակ հեռահար լուսարձակը կարճ միացնելը նշանակում է` անցիր:

2. Հեռահար լուսարձակի կարճ թարթումը` արագությունը թուլացնել է պետք, եթե չես ուզում պետավտոտեսուչի հետ «առանձնազրույց» ունենալ: Այս նույն նշանը գիշերային ժամերին զգուշացնում է, որ պետք է անջատես մեքենայի հեռահար լուսարձակները:

3. Ետևից ընթացող մեքենայի վարորդը մի քանի անգամ թարթում է հեռահար լուսարձակները. ուզում է, որ ճանապարհը զիջես իրեն:
Շտապելու դեպքում ինքդ էլ կարող ես կիրառել այս լուսային նշանը:

4. Վթարային լույսերը թարթելը երախտագիտության նշան է: Կարող ես այս կերպ «աչքով անել» քեզ ճանապարհը զիջած մեքենային:

«Ազդանշանային» լեզու

Մեքենադ լրիվ համապատասխանում է ժամանակակից աշխարհի պահանջներին, ուստի, լինելով բավականին զարգացած «էակ», բացի լուսային լեզվից, տիրապետում է նաև ձայնային լեզվին: Այս ունակությունը կարող ես օգտագործել միտքդ արտահայտելու համար: Մնում է հասկանաս` որ դեպքում ինչ անել: Կարճ ազդանշանի միջոցով կարող ես ողջունել ծանոթ վարորդներին կամ երախտագիտությունդ հայտնել: Դիմացի մեքենան քեզ որպես շնորհակալություն աչքով արեց, դու էլ քո հերթին պահպանիր էթիկայի կանոնները և կարճ ազդանշանի միջոցով ասա` խնդրեմ:

Ի տարբերություն կարճ ազդանշանի` տևական ազդանշանը բոլորովին այլ իմաստ ունի: Երբ հեռահար լույսերը թարթելով՝ տևական ազդանշան են տալիս, նշանակում է` պետք է անհապաղ կանգնես. առջևում շատ վտանգավոր ճանապարհ է, կամ էլ մեքենադ անսարք է: Ամեն դեպքում այս նշանը զգուշացնում է վտանգի մասին:
Ջղային դեմքով վարորդ և տևական ազդանշան... քեզ, մեղմ ասած, հայհոյեցին: Այս կերպ վարորդներն իրենց անզսպելի ցասումն են արտահայտում անփորձ ու երթևեկության կանոններից բոլորովին անտեղյակ «վարորդների» նկատմամբ:

Ժեստերի լեզու

Երբեմն վարորդներն այնքան բարեխիղճ են գտնվում, որ չեն ծուլանում և զգուշացնում են քեզ մեքենայիդ անսարքության մասին: Միանգամից մի՛ մտածիր, որ դիմացի մեքենայի բարետես վարորդը քեզ ժամադրության է հրավիրում, եթե նա ձեռքով կլոր է անում և ներքև ցույց տալիս: Սա ընդամենը նշանակում է` մեքենայիդ անվադողերից մեկը պարպվել է: Այս դեպքում միանգամից գնա վուլկանացման կետ` այլապես հնարավոր է պարպված անվադողով մեքենայիդ հետ միասին ճանապարհի մեջտեղում մնաս: Հաջորդ ժեստը, որի դեպքում պետք է կանգնես, հետևյալն է. ձեռքով մեքենայի ետնամասն է ցույց տրվում: Պատճառը մեքենայիդ անսարքությունն է. կանգնիր, ստուգիր, և եթե կարիք կա, մասնագետ կանչիր:



 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 755 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar