Կեղծավոր ժպիտ. . . - 29 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 29 » Կեղծավոր ժպիտ. . .
20:54
Կեղծավոր ժպիտ. . .

Լավ է ժպտալ քան թե բացատրել թե ինչու ես տխուր,-ասել է հայտնիներից մեկը: Եթե անկեղծ չգիտեմ անգամ համաձայնել այս մտքի հետ թե՞ ... «թե»-եր էլ չկան,դու երևի պարտված ես:Նա հաղթեց քեզ,այո՛ այո՛ դատարկությունը:Այն դատարկությունը,որ հենց ես էի երազել,սակայն հասկանում եմ,որ . . .ափսոս . . . Հասկանում եմ,որ մինչև այսօր ոչինչ չկարողացա հասկանալ,փոխարենը՝ շատերին և գուցե շատ բան հասկացրեցի:Դու պարտված ես ինքդ քո առաջ,քո իսկ ես-ի և արժանապատվության,նրանք հաղթանակած դուրս եկան:Այս դեպքում այս անարդար մենամարտում բոլորը քեզ շնորհավորում են քո հաղթանակի համար,բայց ահա ե՞ս . . . Ես գուցե զղջում եմ,իմ տարածը այնքան էլ հաղթանակի նման չէր,այլ մի փունջ ծաղկի,որը կարող է բուրե՜լ - բուրե՜լ խենթացնել քեզ իր բույրով,բայց և վերջում բոլորս էլ լավ գիտենք,որ մի քանի օր և ծաղկից կմնա միայն չորացած ու խունացած թերթիկները:Ի՞սկ ինչ է ես հավերժության էի ձգտում , ամենևին . . . Այն ինչի ձգտում էի չհասա և երբեք էլ չեմ հասնի,քանի դեռ չեմ ճանաչում ո՛չ ինձ , ո՛չ քեզ: Մենք տարբեր էինք,բայց չէ որ պետք է լինել մի քիչ նման իրար հասկանալու և՝ մի քիչ տարբեր իրար սիրելու համար. . . էվրիկա՜. . . Գուցե մեր «նմանություններ»-ն էին չափից շա՜տ,որ այդպես էլ չհասկացանք միմյանց. . . Երևի ՜


 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 830 | Ավելացրեց: SyUzIk | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar