Կեղծ սիրո ավարտը - 6 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 6 » Կեղծ սիրո ավարտը
12:40
Կեղծ սիրո ավարտը

 Մոռանալ...ուզում եմ ուղղակի վերցնել այն ամենը ինչ կապված է քեզ հետ և թաղեմ...այո՛, այնպես, ինչպես դու իմ զգացմունքները «գետնի տակ» թողեցիր, թաղեցիր: Ուզում եմ ատել քեզ...ա՜հ, ստացվում եմ...դու, իմ երբեմնի արքայազն ՝ կորցրեցիր քո արքայադստերը....կորցրեցիր , բայց անվերադարձ: Ստացվում է ատել քեզ, ավելի ճիշտ ցույց տալ, որ ատում եմ և ամեն անգամ ժպտով նայեմ աչքերիդ , որոնք արդեն ուրիշին են սպասում... Ատե՜լ քեզ, ատել այնքա՜ն , որքան մի ժամանակ երևի սիրել եմ: Գիտե՞ս կասկածում եմ , որ քեզ սիրել եմ: Հա՛, հա՛...կասկածում եմ, որովհետև ես անորոշության մեջ եմ՝ չեմ հասկանում սիրել եմ, թե ուղղակի մեկս մեկի համար խաղալիք ենք եղել...ու լավ կլիներ, որ հենց այդպես լիներ... Բոլորը մոռացել են մեր վաղամեռ սերը: Իսկ ե՞ս...Տեր ի՛մ, ինչո՞ւ ես չեմ կարողանում մոռանալ, ինչո՞ւ եմ անընդհատ ցանկանում ապրել անցյալով ՝ այն անցյալով, որի մեջ կար ՆԱ: Բայց կե՜ղծ է անցյալը, ինչպես կեղծ է այն սերը, որ զգացել ենք...դա ուղղակի ժամանակի կորուստ էր....մեր սերը...գիտեի, որ չի ապրի, բայց պայքարում էի, պայքարում էի ու եթե պետք լիներ, միշտ էլ այդպես կպայքարեի... Ուղղակի հասկացա...չէ՛, ուղղակի սկսեցի ինձ ավելի շատ գնահատել: Ինչի՞ս էր պետք պայքարը, եթե դու արդեն չկայիր...եթե դո՛ւ չէիր լինելու...եթե քեզանից միայն քո մոխրացած նամակներն են մնացել: Միշտ ցանկացել եմ, որ միշտ իմ կողքին լինես: Բառիս բուն իմաստով «վերացրել» եմ մեզ խանգարող բոլորր մարդկանց.... Մենք մեզ համար կառուցեցինք ներկա ՝ չունենալով անցյալ և ձգտեցինք ապագայի ՝ առանց մեկս մեկի: Մենք մոռացանք իրար: Մտածում էի, որ քո տված հարվածը դեռ երկար կկրեմ ինձ վրա, բայց սխալվում էի...ես կարողացա անել այն ՝ ինչ պետք էր : Ես ծիծաղեցի երեսիդ, առաջ անցա քեզանից...դու դարձար անցյալ...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 955 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar