Կեդերն այսօր այնքան նորաձև են, որ դժվար է հավատալ, որ նրանք արդեն համարյա հարյուր տարեկան են: 1915թ. Քոնվերս կոշիկների ֆաբրիկան որոշեց արտադրել հատուկ կոշիկներ բասկետբոլ խաղալու համար:Առաջին բասկետբոլային կոշիկները՝ կեդերը, միայն սև և սպիտակ գույնի էին և սկզբում կարծես այնքան էլ չհետաքրքրեցին մարդկանց: Սակայն դա երկար չտևեց: Բասկետբոլիստ Չակ Թեյլորը նկատեց դրանք և շատ հավանեց: Անգամ զբաղվեց այս կեդերիգովազդով: Շուտով կեդերը սկսեցին կոչվել նրա անունով, և նրանց վրա հայտնվեց Թեյլորի ստորագրությունը:Ժամանակի ընթացքում կեդերը և նոր գույներ, և նոր ձևեր ձեռք բերեցին: 70-ական թվականներին դրանք դարձան երիտասարդների սիրելի ատրիբուտը: Իսկ այսօր դրանք կրում են բոլորը, երեխաներն ու երիտասարդները, անգամ հասուն կանայք ու տղամարդիկ: Կեդերըպատմում են քո թեթև և ուրախ բնավորության մասին և օրդ էլ դարձնում նույնքան պայծառ:FOR YOU SHUSH