Կատալոնական դպրոցներում թղթե գրքերը կփոխեն iPad-ով - 11 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 11 » Կատալոնական դպրոցներում թղթե գրքերը կփոխեն iPad-ով
19:26
Կատալոնական դպրոցներում թղթե գրքերը կփոխեն iPad-ով

Կատալոնիայի դպրոցներում մտադիր են սովորական դասագրքերի փոխարեն iPad-ներ օգտագործել: Շուրջ 480 դպրոցականներ սեպտեմբերին իրենց դասագրքերը կփոխարինեն Apple ընկերության պլանշետներով, քանի որ դպրոցների ղեկավարությունը անհրաժեշտ է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում:

Ընդ որում, շատ ուսուցիչներ դասերի ժամանակ նման սարքերի օգտագործումը շատ օգտակար եւ հարմարավետ են համարում:
Այդուհանդերձ, դպրոցականների մոտ կշարունակեն մնալ ընթերցանության համար նախատեսված գրքերն ու տետրերը, նշում է La Vanguardia-ն:

Բացառապես պլանշետներով ուսման մեթոդի անցնող դպրոցներում անհրաժեշտություն է ծագել փոխել ուսումնական պլանը եւ մշակել նոր ուսումնական ծրագրեր: «Մեր նպատակը չէ iPad-ի օգտագործումը, որովհետեւ դա iPad է: Մենք ցանկանում են օգտվել ռեսուրսներից, որը iPad-ն առաջարկում է եւ դրանով բարելավել դասագրքերի արդյունքները»,-նշել է դպրոցների մեկի տնօրենը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 667 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Kristine • 22:07, 11.08.2012
9 9 9 9
ComForm">
avatar