Կարոտը սիրուց է ծնվում . . . ♥ - 13 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 13 » Կարոտը սիրուց է ծնվում . . . ♥
17:30
Կարոտը սիրուց է ծնվում . . . ♥

Կարոտը կախվածությունի՞ց.... Օ ՜, ո՛չ, այն մեծ Սիրուց է ծնվում . . . 

Սերը . . . 

Սերը մի տղայի սրտի զարկի արձագանքն Է մի աղջկա արյան շրջապտույտի մեջ: 

Սերը կյանքի տրոփյունն Է,երբ լույսի ալիքները վազում են զույգերի երակներով: 

Սերը երջանկության զգացումի համտեսումն Է շրթունքներով, հանդիպման վայելքն Է և բաժանումի տխրությունը 
գրկախառնումի պահին: 

Կարոտը . . . 

Կարոտը քնկոտ բարձի շուրջը թափված անքնության տեսիլքն է,այն իրականության զրույցն է չիրականացվող ցանկությունների հետ: 

Կարոտը մարդու էությունից թև առնող իղձերի անզսպելի ճախրանքն է զգացմունքների երկնքում: 

Կարոտը մեկին տեսնելու հասունացող փափագն է,մեկի մտապահած ձայնն է,որ լսվում է սիրո ներսից: 

Կարոտել է իմ կարոտը` քո կարոտին,Կարոտել են քո աչքերին` իմ աչքերը,Ինչեր ասես, որ չի անի մեռնող հոգին,Ինչեր ասես, որ չեն անի կարոտները:Ինչեր ասես, որ չեն անի անձրևները,Մայրամուտներն ինչեր ասես, որ չեն անի,Ինչեր ասես, որ չեն անի քամիները,Եվ արցունքները սրբության, և մոմերը լուռ կարոտի:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1030 | Ավելացրեց: Lenush | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar