Կարոտս . . . ♥ - 10 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 10 » Կարոտս . . . ♥
15:50
Կարոտս . . . ♥

Կարոտ ... 5 տառ պարունակող , բայց անսահմանություն արտահայտող բառ ... ժամանակ առաջ ես չէի զգացել քո դրական , կամ բացասական լինելը , բայց հոգուս վաղուց հարազատ էիր դարձել ... Քեզանում թվացյալ ու տևական երջանկություն , ցավ , անորոշություն ու միայնություն  կա ... երանի տեղդ չիմանայի , երանի չճանաչեի քեզ ... ուշ է արդեն , ետ չեմ բերի ոչինչ ` դա լավ գիտեմ ... ես խոցելի եմ դարձել քո կողմից , քանի որ անկեղծ եմ եղել , դու զգացել ես տխրությունս , թուլությունս ... օգտվել ես նվիրվածությունիցս .... հիմա հեշտությամբ կործանում ես ինձ ...  Կարոտ , դու դարձել ես թշնամի զգացում ինձ համար ... իսկ ժամանակ առաջ ես կարոտիս սիրով էի ապրում ... շատ բաներ եմ հասկացել սիրուս և կարոտիս գնով ... ապրել եմ , երազել ու պայքարել ... ժպտացել եմ անգամ այն դեպքում , երբ լացս ավելի սրտիս մոտիկ է եղել ... ես կարոտում եմ ... թեև բարձրաձայն  չեմ ասում դրա մասին , բայց հոգիս մի բաց տարածություն է փնտրում , որ մենակ լինի , ուժ հավաքի , ամբողջ ուժով գոռալով պատմի  կարոտիս մասին ... անզորությունս ցավեցնող է , բայց պայքարս նրա դեմ մի օր հաջողության կհասնի ` հոգուս ուժի շնորհիվ ... ես սովորել եմ լռել կարոտիս մասին , այն կարոտիս , որի մասին ուզում էի գոռալ ... հոգիս դատարկ է , միակ մեղավորը հենց կարոտս է  .... ես չեմ թողնի կարոտս հաղթի հոգուս ...  թող խեղդվի կարոտս ծովի ալիքներում և ընդմիշտ մոռանա ինձ  ...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 882 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar