կարոտ - 9 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 9 » կարոտ
12:15
կարոտ

Բարակ անձրև է մաղում անընդհատ,
Մաքրում է կյանքիս մռայլը դաժան:
Երազ հույսերս են ինձ հասնում հատ-հատ
Հոգու ծալքերից ՝քեզնից անբաժան
Պատուհանից դուրս աշխարհն է թրջվում
Անձրևի մաքուր կաթիլների տակ
Սիրտս է ցավից կաթ-կաթ փոքրանում
Անսփոփ կարոտից լացում անընդհատ
Ուզում եմ անվերջ լինել քո կողքին,
Զգալ եմ ուզում սերդ անսահման
Եվ նայել քո ջինջ,անմեղ աչքերին,
Ու քեզ հետ լինել մեկ տեղ հավիտյան:
Զգա կարոտս,փարվիր ինձ սիրով
Ջերմացրու հոգուս սառույցն արյունոտ
Եվ խոսիր ինձ հետ միայն շշուկով
Նուրբ խոսքեր ասա,քնքուշ,անձրևոտ

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1033 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar