Կարող եմ արդյոք ես քեզ մոռանալ? Գիտես շատ հաճախ եմ այս հարցը ինքս ինձ տվել: Իսկ ինչ ես կարծում , հնարավոր է այդքան շուտ մոռանալ մեկին `ում սիրում էիր ամեն ինչից ու բոլորից առավել: Ով համար ապրում էիր...Գիտես հնարավոր է դու կարողացել ես ինձ մոռանալ, բայց ներիր, քանզի ես սիրում եմ: Կարծում ես հեշտ է? , շատ անգամներ եմ փորձել , փորձել եմ հանել քեզ սրտիցս, փորձել եմ քեզ նվիրել ուրիշներին , փորձել եմ անգամ սրտիս հրամայել: Բանականությանս ստիպել եմ , որ մոռանա , որ եղել ես...Բայց ներիր ...քանի սիրում եմ...ու չեմ կարողացել: Քեզ ամուր գրկելու ցանկությունս խեղդել եմ իմ մեջ, ցանկացել եմ երբեք չզգալ քո կարիքը , ախր հասկացիր ես ամեն ինչ արելեմ , բայց թույլ եմ գտնվել իմ սրտի առաջ , ես պարտվել եմ ,թե քեզ , թե սրտիս և թե ինձ : Ամենացավալին այն է , որ ես ինքս ինձ եմ պարտվել...: Սկզբունքներս առաջ քաշելով ցանկացել եմ մոռանալ զգացմունքներիս մասին , ապրել ու մոռանալ ամեն ինչի մասին , այլևս չնկատելով սեփական զգացմունքներս երդվել եմ այլևս չմտածել քո մասին ...բայց ներիր , ներիր , ներիր , քանզի սիրում եմ և չեմ կարողացել:
Ես կարող եմ ցույց տալ , որ ոչինչ չկա , բայց սիրտս...ախր նա կոտրվել է սակայն շարունակում է անունդ ամուր պահել իր ուսերին : Ախր ես էլ եմ ձգտում դրան , , ուզում եմ ջնջել քեզ իմ կյանքից , ուզում եմ փաղչել ամբողջ աշխարհից որպիսի երբեք էլ չհանդիպեմ քեզ... բայց ներիր...քանզի սիրում եմ և չեմ կարող:
Ուզում եմ բթանա ուղեղս , որ էլ ոչինչ չհասկանա : Որ էլ չհասկանա , որ սիրում եմ քեեեզ, ու որ էլ չունեմ ոչինչ ` առանց քեզ:
Բայց ներիր , քանզի սիրում եմ , և չեմ կարող...
Ներիր , որ չեմ կարողանում քեզ մոռանալ...