Հայաստանում վերջերս տարածում գտած MTS-Ego (նույն
ինքը ZTE-SKATE, BASE LUTEA II, ORANGE MONTECARLO) սմարթֆոնը բավականին
հետաքրքիր առաջարկ է, թե համեմատաբար մատչելի գնի, թե հարուստ ֆունկցիանոլի
համար` առանց այդ էլ մեր թանկ շուկայում: Ես եթե չեմ սխալվում,
առաջիններից էի, ով ձեռք է բերել այս սարքը: Աշխատանքից գոհ եմ, բայց
օգտագործման ընթացքում այսպիսի մի խնդիր առաջացավ` երբ զանգ ես կատարում ու
հեռախոսը մոտիկացնում ես ականջիդ, դիսպլեյը սևանում է, իսկ հետո
հեռացնելիս այլևս չի լուսավորվում, այսինքն չես կարողանում գործողություն
կատարել: Կամ լինում էր հակառակը, որ էկրանը չէր անջատվում, և ականջին
մոտիկացնելիս կատարած զանգը միամտորեն անջատվում էր: Խնդիրը կարող է
առաջանալ տարբեր պատճառներով, բայց այսօր կխոսենք ոչ թե դրա առաջացման
պատճառներից, այլ խնդրի լուծումից: Եվ այսպես` ինչպես կարգավորել MTS-Ego հեռախոսի մոտիկության սենսորի աշխատանքը?…
Խնդիրը ունի պարզ լուծում`
- Այցելում ենք Google Play այս հղումով.
- Ներբեռնում և տեղադրում ենք Proximity Sensor Calibration ծրագիրը.
- Տեղադրելուց հետո միացնում ենք և սեղմում Calibrate կոճակը
- Սպասում ենք մի քանի վայրկյան…
- Շարունակում ենք վայելել սմարթֆոնի բոլոր հնարավորությունները