Կարդացեք մինչև վերջ շատ հետաքրքիր է - 27 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 27 » Կարդացեք մինչև վերջ շատ հետաքրքիր է
19:23
Կարդացեք մինչև վերջ շատ հետաքրքիր է

Մի անգամ...
Կար մի կղզի, որտեղ ապրում էին զգացմունքը և մարդկային արժեքները՝լավ տրամադրությունը,տխրությունը,իմաստությունը...ինչպես նաև մնացած բոլորը այդ թվում նաև սերը:
Հանկարծ մի օր բոլոր զգացմունքներին հայտնեցին, որ կղզին խորտակվելու է : Հետևաբար բոլորը պատրաստեցին իրենց նավակները և գնացին:Միյան սերը սպասեց միայնակ, մինչև վերջին րոպեն: Երբ կղզում մնաց մի կտոր ցամաք, սերը որոշեց օգնություն խնդրել:Հարստությունը անցնում էր սիրո կողքով և սերը օգնություն խնդրեց նրանից.
-Հարստություն դու կարո՞ղ ես ինձ քեզ հետ վերցնել քեզ հետ:
-Չեմ կարող որովհետև իմ նավակի մեջ շատ ոսկի ու արծաթ կա և քեզ համար տեղ չկա:
Հետո սերը օգնություն խնդրեց հպարտությունից.
-Հպարտություն խնդրում եմ ինձ վերցրու քեզ հետ:
-Չեմ կարող , իմ նավակում ամեն ինչ գեղեցիկ է,դու կարող ես փչացնել այն:
Այդ ժամանակ սերը դիմեց տխրությանը.
-Տխրություն ղնդրում եմ վերցրու ինձ քեզ հետ:
-Ախ սեր, այնքան տխուր եմ , որ ուզում եմ մենակ մնամ:
Հետո լավ տրամադրությունը անցնում էր սիրո կողքով և նա այնքան երջանիկ էր, որ չնկատեց որ իրեն կանչում են:Եվ հանկարծ ինչ որ ձայն ասաց.
-Գնանք սեր ես քեզ կտանեմ ինձ հետ:
Կանչողը մի ծերուկ էր:Սերը այնքան երջանիկ էր որ նույնիսկ չհարցրեց նրա անունը:Երբ նրանք հասան ցամաքին, ծերուկը անհետացավ: Սերը հասկացավ , թե որքան է պարտական ծերուկին ու հարցրեց իմաստությունից.
-Կարող ես ասել ով ինձ օգնեց:
-Դա ժամանակն էր:
-Բայց ինչու այդպես ստացվեց, որ ժամանակը օգնեց ինձ:
Իմաստությունը պատասխանեց .
-Որովհետև միայն ժամանակը գիտի, թե ինչքան կարևոր է ՍԵՐԸ կյանքում:

 

Դիտումներ: 908 | Ավելացրեց: MISS | Գնահատական: 5.0/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar