
Իմ Ժպիտ, իմ արև: Շնորհակալ եմ քեզ այն աշխարհի համար, որ կառուցեցիր ինձ համար, այն սիրո` որ տվեցիր ինձ: Քո շնորհիվ ես կարծես հեքիաթում լինեմ, ամեն ինչ այնքան գունեղ ու ուրախ է: Հրաշք, այո, դու հրաշք ես ինձ համար, մի երջանկություն, որին երկար էի սպասել ու վերջապես հասա: Անասելի զգացում եմ ապրում, երբ ասում ես <<պուճուրս>>: Անկախ տարիքիցս դառնում եմ մի փոքրիկ, ում ձգում ես դու ասես մի քաղցր կոնֆետ: Եվ այդպես էլ կա, դու այնքան քաղցր ես, քո ասած ամեն մի խոսքն այնքան հաճելի է: Դու...դու ամեն ինչ ես: Հիմա եմ հասկանում, թե ինչ էին զգում այն սիրահար զույգերը, որ երեկոյան փողոցով քայլում էին ձեռք-ձեռքի բռնած, մեծ սիրով, փայլող աչքերով: Իսկ ես նայում ու նախանձում էի նրանց:

Բայց հիմա....հիմա, երբ ձեռքս բռնում ես, հասկանում եմ նրանց: Ասեմ ավելին` մենք բոլորից գեղեցիկ զույգ ենք, մեր սերը վեր է ամեն ինչից: Սիրում եմ քեզ, սիրում, ինչպես մի խենթ, մի խելագար: Սիրում եմ ամբողջ հոգով, սրտով... Տխրությո՞ւն...ի՞նչ է դա: Այո ես քո կողքին չգիտեմ` ինչ է դա: Դու ինձ մի նոր կյանք ես տվել: Ես քո անունը կդեմ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ու ամբողջ իմ կյանքում քեզ կսիրեմ....