Կանոններ, որոնց արժե հետևել առաջին ժամադրության ժամանակ: - 17 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 05.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 17 » Կանոններ, որոնց արժե հետևել առաջին ժամադրության ժամանակ:
13:47
Կանոններ, որոնց արժե հետևել առաջին ժամադրության ժամանակ:

Տղաները հազվադեպ են ուշադրություն դարձնում, թե ինչ եք կրում կամ ինչ գույների լաք եք  օգտագործում ձեր եղունգները գեղեցկացնելու համար: Հիմա կմտածեք, որ անհեթեթություն է ասածս, բայց ոչ: Նրանք ուշադրություն են դարձնում ձեր ընդհանուր տեսքին: Իսկ առաջին տպավորությունը միշտ էլ հիշարժան է: Կանոններ, որոնց արժե հետևել առաջին ժամադրության ժամանակ:

●Հարմարավետ հագուստ, դա է լավագույն հանդերձանքը: Հագուստները, որոնք չեն համապատասխանում տվյալ սեզոնին, այդ օրվա համար չեն:

●Կաշվե տաբատը  ձեզ կտա գրավիչ տեսք, բայց դուք նրան գրավելու շատ առիթներ կունենաք: Պետք չէ ժամանակից առաջ ընկնել:

●Շրջազգեստը պետք չէ շատ կարճ ընտրել: Հագնվեք այնպես, որ դուք էլ ձեզ համար առեղծված լինեք:

●Լավ է, որ ընտրեք ցածր կրունկով կոշիկ: Հնարավոր է, որ նա կամենա մի քիչ զբոսնել:

●Պետք չէ ընտրել մուգ հագուստներ: Գունավոր հագուստը կստեղծի նայև գունավոր տրամադրություն:

●Առաջին հանդիպումը  բնակարանի վերանորոգում չէ: Դա ամենահաճելի և հետաքրքիր հանդիպումն է մնացած այլ հանդիպումներից: Օգտագործիր այնպիսի օծանելիք, որ այդ բույրը հավերժ մնա նրա հիշողության մեջ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է չարաշահեք այն: Այլապես ՆԱ հաստատ կփոշմանի հանդիպման համար:

●Եվ ամենակարևորը ` եղեք ինքնավստահ, անկեղծ, բայց թույլ չտաք, որ նա հեշտությամբ ձեզ բացահայտի: Մնացեք առեղծված նրա համար:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1452 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar