Սոցհարցումները պարզել են՝ կանայք մարտի 8-ի ամենաիդեալական նվեր համարում են ծաղիկները: Այդ կարծիքին է հարցմանը մասնակցած 1000 կանանց 41տոկոսը: Նրանց 36 տոկոսը երազում են Մարտի 8-ին ստանալ զարդեր, 27 տոկոսը՝ կոսմետիկա: Քիչ չեն նաև կանայք, ովքեր նախընտրում են ստանալ գեղեցիկ ներքնազգեստ: Կանանց միջազգային օրվա հիմքում կանանց պայքարի պատմությունն է: Ամեն ինչ սկսվեց 1857թ. մարտի 8-ից, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար երթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: 1910թ. Կոպենհագենում, կանանց միջազգային համաժողովի ժամանակ, Կլարա Ցետկինն առաջարկեց Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության...: Խորհրդային Միությունում Մարտի 8-ը համարվել է ոչ աշխատանքիային` սկսած 1965թ.: